Վրաստանն ու Թուրքիան էներգետիկ համագործակցության պայմանագիր են կնքել
10.04.2015 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Վրաստանն ու Թուրքիան Ստամբուլում կնքել են էներգետիկ ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:
Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկային նախարարությունը:
Համաձայնագիրն ապրիլի 9-ին ստորագրել են Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդզը:
Ըստ համաձայնագրի՝ Վրաստանն ու Թուրքիան համատեղ պետք է ծրագրեն եւ զարգացնեն էներգետիկ նոր նախագծեր, իսկ մինչեւ 2016թ. վերջը պետք է մշակվի երկու երկրները կապող էլեկտրահաղորդման գծերի զարգացման երկարաժամկետ ծրագիր:
Վրաստանի էներգետիկայի նախարարությունում նշել են, որ «ըստ համաձայնագրի՝ Թուրքիան պետք է Վրաստանի հետ կիսի Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգային օպերատորների եվրոպական ցանցին (ENTSO) ինտեգրվելու իր փորձը»:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: