Այսօր կայացավ “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ժամանման նոր սրահի բացումը

12.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր տեղի ունեցավ “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ժամանման նոր սրահի բացումը, որն ուղեւորներին կսպասարկի սեպտեմբերի 14-ից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանն այսօր հայտնել է, որ ժամանման նոր սրանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նրա խոսքերով, այստեղ սահմանապահների նախկին 6 կետերի փոխարեն տեղադրվել են 12-ը, գործում են երկու ուղեբեռային գծեր, որոնցից յուրաքնչյուրը միժամանակ կարող է սպասարկել 4 չվերթ:

Խուան Պաբլո Գեչիչյանը նշել է, որ մեկ ժամվա ընթացքում ժամանման նոր սրահը կարող է սպասարկել 800-1000 ուղեւորների: Նա տեղեկացրեց, որ “Զվարթնոց” օդանավակայանի վերանորոգման համար “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերությունը արդեն ներդրել է 35 միլիոն դոլար:

Խուան Պաբլո Գեչիչյանը հայտել է, որ համալիրը ամբողջովին շահագործման կհանձնվի 2007 թվականի մայիսին: Համալիրի կառուցմանը ընկերությունը մտադիր է ծախսել 180 միլիոն դոլար: Օդանավակայանի վերանորոգման ներդրումային ողջ փաթեթը գնահատվում է 250 միլիոն դոլար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW