Սբերբանկը հայտարարել է ռուսական Platius ընկերությունում ներդրումներ կատարելու մասին: Platius-ը մշակում է բջջային վճարումների համանուն համակարգը: Ինչպես հայտնում է Restoranoff.ru կայքը, ներդրումային ծրագրի արդյունքում բանկի տնօրինության տակ է անցել Platius-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որի հիմնադիրներից ու բաժնետերերից է Դավիթ Յանը: Platius տեխնոլոգիան թույլ է տալիս ռեստորանների ու խանութների այցելուներին ինքնուրույն վճարում իրականացնել՝ հեռախոսի հատուկ հավելվածի եւ հավելվածում գրանցված բանկային քարտի օգնությամբ: Վճարման համար գնորդը պետք է մուտքագրի անդորրագրի վրայի կարճ անհատական կոդը կամ էլ գանձապահին ցուցադրի իր բջջայինի վրայի շտրիխ կոդը: Գումարն ավտոմատ կերպով գանձվում է, իսկ բոնուսները զուգահեռաբար փոխանցվում են քարտի վրա:2015թ. փետրվարի 1-ի դրությամբ Ռուսաստանում ավելի քան 915 ռեստորան կիրառում է այս տեխնոլոգիան: Դավիթ Յանը ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ «Այբ» հիմնադրամի համահիմնադիրը: Նա ավարտել է Երեւանի ֆիզմաթ դպրոցը: Tweet Դիտում՝ 8756