Մարտի 23-25-ը Երեւանում կկազմակերպվի հայ-լիտվական գործարար համաժողով, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանի գործարար միջավայրը եւ ներդրումային գրավչությունը: Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) հետ համատեղ:Համաժողովի շրջանակում նախատեսվում են գործնական հանդիպումներ հայ եւ լիտվացի գործարարների միջեւ՝ արեւային էներգիայի, սննդարդյունաբերության, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի, լոգիստիկայի, քիմիական արտադրության եւ այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:Կստորագրվի նաեւ համատեղ գործունեության հուշագրիր՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի, ՀԱԳ(Գ)Մ-ի եւ Լիտվայի արդյունաբերողների միության միջեւ: Tweet Դիտում՝ 1892