Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն զարգացող բանկեր 2015» հետազոտության արդյունքում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ»: Ինչպես նշել են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է բանկի գործունեությունը բնութագրող հետեւյալ ցուցանիշների հիման վրա՝ ակտիվների աճ, շահութաբերության մակարդակ, ռազմավարական նշանակության հարաբերությունների հաստատում, ծառայությունների լայն տեսականի, մրցակցային գնագոյացման ապահովում եւ նորարարական լուծումներ:Global Finance ամսագրի դասակարգմամբ 2015թ. «Տարվա լավագույն բանկ» տիտղոսին են արժանացել են ԱՄՆ-ում՝ Wells Fargo-ն, Շվեյցարիայում՝ UBS-ը, Բելգիայում եւ Հոլանդիայում՝ ING-ն, Ռուսաստանում՝ Sberbank-ը, Վրաստան-ում՝ TBC-ն: Ամերիաբանկն այս մրցանակին արժանանում է 4-րդ տարին անընդմեջ: Tweet Դիտում՝ 2611