“Արմենտել“-ի եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է 36.2 միլիոն եվրո` աճելով 26.6 տոկոսով

04.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերության եկամուտը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 36.2 միլիոն եվրո` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7.6 միլիոն եվրոյով /աճը` 26.6%/:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՍՄԱՔՍ գործակալություը, այդ մասին ասվում է OTE խմբի 2006 թվականի երկրորդ եռամսյակի ֆինանասական հաշվետվությանում: Փաստաթղթում նշվում է, որ ՙԱրմենՏելի՚ եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է եղել ընկերության բջջային կապի բաժանորդների աճով, որը կազմել 33.5 տոկոս:

2006 թվականի երկրորդ եռամսյակի վերջում “ԱրմենՏելի” բջջային կապի բաժանորդների թիվը հասել է 344 հազարի:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9432

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW