Մարդկային ռեսուրսների հայ մասնագետները կստանան միջազգային որակավորում

20.02.2015 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարդկային ռեսուրսների սերտիֆիկացման ինստիտուտի (HR Certification Institute/HRCI) սերտիֆիկացման նախապատրաստական դասընթացներն այսուհետ հասանելի են նաեւ հայ մասնագետների համար:

Ինչպես Banks.am-ին ասել է  է Հայաստանի Մարդկային ռեսուրսների (ՄՌ) ասոցիացիայի նախագահ, «Կասկադ Քնսալթընթս» ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը, Հայաստանում դասընթացների կազմակերպման գործընթացը կիրականացվի «Կասկադ Քնսալթընթս»-ի եւ «Մայլսթոնս» ընկերության միջեւ կնքված պայմանագրի շրջանակում: «Մայլսթոնս»-ը՝ մասնագիտական կառավարման զարգացման, որակավորման դասընթացների եւ կրթական զարգացման ծրագրերի ոլորտում գործող եւ միջազգային ճանաչում ունեցող ընկերություն է:

HRCI-ի միջազգային սերտիֆիկացիան կիրառվում է աշխարհի ավելի քան 100 երկրում: Այսօր մոտ 135 հազ. մարդ ամբողջ աշխարհում ստացել է HRCI կողմից տրվող սերտիֆիկատ` որպես հավաստիք իրենց մասնագիտական գիտելիքների, փորձի եւ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում մշտական շարունակական մասնագիտական զարգացման:   

Արփի Կարապետյանի փոխանցմամբ՝ ծրագիրը մեծ քայլ է Հայաստանում ՄՌ կառավարման մասնագիտությունն արեւմտյան չափանիշներին համահունչ դարձնելու ուղղությամբ:

«Տարածաշրջանում այն առաջինն է, որ շնորհում է աշխարհի ցանկացած երկրում ճանաչում ունեցող վկայական` ապահովելով մարդկային ռեսուրսների կառավարիչների եւ մասնագետների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների անհրաժեշտ ծավալ եւ որակ: Սա իր հերթին կհանգեցնի կազմակերպություններում մարդկային ռեսուրսների կառավարման առավել ռազմավարական մոտեցմանը եւ գործատու-աշխատող հարաբերությունների արդյունավետությանը»,- ասել է մեր զրուցակիցը:  

Նախապատրաստական դասընթացներն իրականացվելու են «Կասկադ Քնսալթընթս» ընկերության սերտիֆիկացված մասնագետների կողմից եւ HRCI-ի պաշտոնական գործընկեր՝ HR Certification Preparation ընկերության միջազգայնորեն ընդունված նյութերով:

Դիտում՝ 7765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai