ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությունը 2015թ. հունվարին Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկից ստացել է $5 մլն վարկի 2-րդ տրանշը՝ $2 մլն-ի չափով: Առաջին տրանշը` $3 մլն, ՖԻՆՔԱ-ն ստացել էր 2014 թ. ամռանը: «Վարկի այս մասնաբաժինը առաջինի հետ համատեղ կօգնի ՖԻՆՔԱ-ին միկրոֆինանսավորման միջոցով աջակցելու ՀՀ փոքր եւ միջին ձեռներեցներին: Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկն առաջին անգամ է վարկ տրամադրում ՖԻՆՔԱ-ին, եւ մենք վստահ ենք, որ սա ամուր եւ արդյունավետ համագործակցության սկիզբն է»,- ասել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը: ՖԻՆՔԱ-ն Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ համագործակցում է 2014թ. մայիսից:ՖԻՆՔԱ-ն հանդիսանում է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլին պատկանող ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության դուստր կազմակերպություն:2015թ. հունվարի դրությամբ ՖԻՆՔԱ-ի վարկային պորտֆելը կազմել է $54.5 մլն, իսկ հաճախորդների թիվը` 53 052: Tweet Դիտում՝ 8930