Ստորագրվել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ֆինանսավորման պայմանագիրը

06.02.2015 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մոսկվայում ստորագրվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հայ-ռուսական պայմանագիրը:

Այն ստորագրվել է փետրվարի 5-ին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը 2015թ. հունվարի 14-ին տեղեկացրել էր, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը կտրամադրի $270 մլն արտոնյալ պայմաններով վարկ եւ $30 մլն դրամաշնորհ:

Նա նշել էր, որ վարկը տրամադրվելու է երեք փուլով՝ 2015-2017 թթ.:

«Նախապատրաստական փուլը կընթանա 2015-2016 թթ., իսկ 2017թ. գարնանը վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ատոմակայանը կկանգնեցվի՝ նախնական հաշվարկներով 6 ամիս ժամկետով»,- ասել էր նախարարը:

Դիտում՝ 2602
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW