Վրաստանը պետք է անհապաղ բանակցություններ սկսի Ադրբեջանի հետ՝ երկիր մատակարարվող գազի գնի բարձրացումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին փետրվարի 5-ին՝ կառավարության նիստի ընթացքում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:«Անհրաժեշտ է պահպանել դեպի Վրաստան մատակարարվող գազի ներկայիս սակագները, որի համար անհրաժեշտ է բանակցություններ սկսել Բաքվի հետ»,- ասել է նա: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունն արդեն իսկ քննարկել է այդ հարցը Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ, որի ներկայացուցիչները «համագործակցելու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու լիարժեք պատրաստակամություն են հայտնել»: Նա չի բացառել, որ Վրաստանի կառավարությունը կարող է դիմել Ադրբեջանին՝ մատակարարվող գազի սակագների բարձրացումը հետաձգելու առաջարկով: Վրաստանին գազ մատակարարող SOCAR ընկերությունը դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի նվազման ֆոնին որոշում էր ընդունել մարտի 1-ից երկրի ձեռնարկությունների համար մեկ խորանարդ գազի սակագինը 75 տետրիից դարձնել 90 տետրի ($1 = 1,99 լարի): Tweet Դիտում՝ 4150