ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առեւտրի զարգացումը, ներդրել է Visa եւ MasterCard քարտերով ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝ պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure տեխնոլոգիայով:Ինչպես հայտնել են բանկում, 3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Verified By Visa եւ MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում ինտերնետային վճարումներ իրականացնելիս նույնականացնել քարտապանին, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, որը SMS հաղորդագրության միջոցով ուղարկվում է քարտապանի բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին:Բանկում գրանցված բջջային հեռախոսահամար չունենալու կամ գրանցված համարի փոփոխման դեպքում Verified By Visa եւ MasterCard SecureCode սերտիֆիկատ ունեցող կայքերում գործարքները կմերժվեն՝ մինչեւ բանկում հաճախորդի ճիշտ հեռախոսահամարի գրանցումը:«Ուստի, 3D Secure անվտանգության համակարգից օգտվելու համար խորհուրդ ենք տալիս համոզվել, որ բանկում գրանցված է Ձեր գործող բջջային հեռախոսահամարը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3285