«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանն ու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցիչ Դէվիդ Դոլն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հնարավորությունները հիմնադրամի ծրագրերի շրջանակում:Արմեն Գեւորգյանը նշել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են տարածաշրջանների եւ ենթակառուցվածքների զարգացմանը, եւ այդ ուղղություններով արդյունավետ փոխգործակցություն կարող է ծավալվել բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող քաղաքային համայնքների կայուն զարգացման ու ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում: Մասնավորապես, լայն համագործակցության հեռանկարներ կան հիմնադրամի կողմից նախաձեռնված Դիլիջանի զարգացման ծրագրի համատեքստում:Զրուցակիցները կարեւորել են Դիլիջան քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրի, ինչպես նաեւ գոտեվորման պլանի առկայությունը եւ քննարկել են ծրագրի մշակման հարցում համագործակցության հնարավորությունները: Դէվիդ Դոլը տեղեկություններ ներկայացրեց նաեւ բանկի տեխնիկական աջակցությամբ հանրապետության չորս քաղաքների, այդ թվում՝ Դիլիջանի զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Քննարկվել են նաեւ ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման, հասարակական ենթակառուցվածքների զարգացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում տեղական իշխանությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները: Tweet Դիտում՝ 5857