ԿԲ-ն չորս նոր արծաթե հուշադրամ է թողարկել

25.12.2014 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկը (ԿԲ) 100 դրամ անվանական արժեքով չորս նոր արծաթե հուշադրամ է թողարկել:

Ինչպես հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից, հուշադրամները կշռում են 31,1 գրամ: Հատվել է 1500-ական հուշադրամ:

«Սխտորաշենի սոսի», «Հարյուր ձիերի շագանակենի», «Հրեշտակի կաղնի», «Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ համապատասխան ծառի պատկերը և ներքևի եզրագծով՝ ծառի լատինատառ անվանումը:

Հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:    


Դիտում՝ 2581

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW