ՀԲ-ն 2015թ. կավելացնի ֆինանսական օժանդակությունը Հայաստանին

19.12.2014 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը (ՀԲ) վերահաստատել է, որ հաջորդ տարի բանկը կավելացնի Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական օժանդակության ծավալը:

«2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 մլն դոլար ամեն ամիս, աստիճանական ավելացման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված 5 նոր ծրագրերը եւս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար»,- ասել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ 75 մլն դոլարի վարկ կտրամադրվի ՀՀ կառավարությանը:

Լորա Բեյլիի խոսքով՝ կմշակվի հատուկ քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում:

«Համաշխարհային բանկը լիարժեք կերպով պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին եւ ձգտում ձեւավորել առավել ամուր տնտեսություն, որը կապաhովի աշխատատեղեր: Վերջինը Հայաստանի համար զարգացման գերակա խնդիր է երկարաժամկետ հեռանկարում»,- ասված է ՀԲ տարածած հայտարարությունում:

2014-ին ՀԲ-ն Հայաստանում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով հատկացրել է ավելի քան 40 մլն դոլար:

Դիտում՝ 3036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW