Վրաստանի ազգային բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4%: Վրաստանի ազգային բանկի նախնական տվյալների համաձայն` նոյեմբերին երկրում նկատվել է արտահանման ծավալների եւ դրամական փոխանցումների զգալի կրճատում: Ըստ կանխատեսումների՝ Վրաստանը գնաճի թիրախային 5% ցուցանիշին կհասնի 2015թ. երկրորդ կեսին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Վրաստանի ազգային բանկը դիտարկում է դրամավարկային մեղմ քաղաքականությունից աստիճանաբար հրաժարվելու հնարավորությունը: 2014թ. նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճի ցուցանիշը կազմել է 2,8%: Tweet Դիտում՝ 3067