Ղազախստանը կվավերացնի Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը

15.12.2014 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանը կվավերացնի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին համաձայնագիրը:

Ինչպես հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այդ մասին հայտարարել է դեկտեմբերի 14-ին Աստանայում՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ:

«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպում տեղի կունենա: Մենք կվավերացնենք Հայաստանը (Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը - խմբ.): Գուցե Ղրղըզստանը պատրաստ լինի»,- ասել է Նուրսուլթան Նազարբաեւը:

Նազարբաեւի հայտարարությունից այդքան էլ պարզ չէ՝ արդյո՞ք Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը կվավերացվի Ղազախստանի խորհրդարանի կողմից մինչեւ դեկտեմբերի 23-ը: Անցած շաբաթ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ համաձայնագրի վավերացումը ներառված չէ Ղազախստանի խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգում:

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կհանդիպեն ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները: Ավելի վաղ նշվում էր, որ Ղրղըզստանի նախագահը հույս ունի այդ հանդիպմանը պայմանագիր ստորագրել՝ ԵՏՄ-ին միանալու մասին:

Դիտում՝ 4456
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW