ՖԻՆՔԱ. 15 տարի Հայաստանում

22.10.2014 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 21-ին «ՖԻՆՔԱ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանում ընկերության հիմնադրման 15-ամյակին:

Ընկերությունը հյուրընկալել էր բազմաթիվ հյուրեր՝ ՀՀ Կենտրոնական բանկից,  հայաստանյան բանկերից եւ վարկային կազմակերպություններից, ինչպես նաեւ ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլից:  Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ներկայացուցիչներ  ՖԻՆՔԱ-ի գործընկեր կազմակերպություններից՝  Միջազգային ֆինանսական կորպորացիայից ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից:

 «15 տարիների ընթացքում ՖԻՆՔԱ-ի լավագույն նվաճումը եղել է հաճախորդների տված բարձր գնահատականը եւ նրանց մեծ վստահությունը կազմակերպության հանդեպ», - իր խոսքում նշել է ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

Խոսքով հանդես եկան նաեւ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ինչպես նաեւ ՖԻՆՔԱ Հայաստանի Խորհրդի նախագահ եւ ՖԻՆՔԱ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը:

ՖԻՆՔԱ-ն հիմնադրվել է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ ամերիկյան կազմակերպության կողմից: Ունենալով 27 մասնաճյուղ, որոնց թիվը մինչ տարեվերջ կհասնի մոտ 40-ի` ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 56 000 հաճախորդի:

Դիտում՝ 6789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW