Հաշվի առնելով, որ մոտենում է ԱՊՊԱ պայմանագրերի հիմնական մասի վերակնքման ժամանակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է լինել զգոն, եւ կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց խուսափելու, ինչպես նաեւ տուգանքներից զերծ մնալու նպատակով հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ստորեւ բերված պայմաններին.1.Ապահովագրական ընկերության տարբերանշանի, ընկերության տվյալների եւ պայմանագրի համարի առկայությանը: 2. ԱՊՊԱ պայմանագրի վերին աջ անկյունում ունիկալ համարի առկայությանը: 3. «Ապահովադիր» դաշտում ապահովադրի տվյալների՝ մասնավորապես անձնագրային տվյալների եւ հանրային ծառայությունների համարանիշի մուտքագրման ճշտությանը, 4. Տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալների մուտքագրման ճշտությանը: 5. Ապահովագրավճարի եւ վճարման եղանակի վերաբերյալ տվյալների առկայությանը (այս դաշտում կատարված նշմամբ է հավաստվում ապահովագրավճարի վճարման փաստը): 6. Ձեր եւ ապահովագրական ընկերության ներկայացուցչի կողմից պայմանագիրը պատշաճ կարգով ստորագրված լինելուն։ Tweet Դիտում՝ 4118