Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջի համաեվրոպական Executive MBA ծրագրի ֆինանսների ավագ դասախոս Քերի Սալիվանի հարցազրույցը Banks.am-ին- Կարո՞ղ ենք ասել, որ Executive MBA ծրագրի դերն ու նշանակությունը փոխվում են՝ հաշվի առնելով այն ահռելի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում բոլորիս կյանքում:- Արդիականացումը MBA-ի համար առանցքային նշանակություն ունի: Չնայած այս բնույթի ցանկացած ծրագիր ունի հիմնական առարկաներ՝ հաստատված սկզբունքներով եւ մտածողությամբ: Ամենակարեւորն այն է, որ նոր մտածողությունն ու հետազոտությունն այդ բովանդակության հիմքն են: Վերջին 18 ամիսների ընթացքում բիզնեսը հարմարվում է բազմաթիվ ձեւերով, եւ մենք ապահովում ենք, որ մեր ուսումնական կուրսն արտացոլի դա: Աշխատանքի ձեւերի փոփոխությունները նշանակում են, որ ապագա եւ ներկա առաջնորդները պետք է հարմարվեն իրենց ռազմավարությունների մատուցման տարբեր եղանակներին: Անձնակազմն ապահովում է, որ ծրագիրն արտացոլի ամենավերջին զարգացումները եւ մատուցի արդիական տեղեկությունները:- Կորոնավիրուսի համաճարակը փոխեց բոլորիս կյանքը: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Ձեր կյանքում, որպես դասախոսի եւ կա՞ն բացասականին զուգահեռ դրական փոփոխություններ:- Գիտնականները, միանշանակ, սովոր են հեռավորության վրա միջազգային եւ համագործակցային աշխատանքին, այնպես որ հեռավար աշխատանքը մեզ համար ավելի քիչ փոփոխություն էր, քան շատ այլ մասնագիտությունների: Ինձ համար խնդիրը կենդանի շփումների բացակայությունն էր: Հաճախ սովորական զրույցը կարող է գաղափարներ առաջացնել, որոնք կարող են նշանակալի արժեք պարունակել: Նույն կերպ, մեր ուսանողների հետ դեմ առ դեմ շփման բացակայությունը նշանակում է, որ նրանք բաց են թողել դասարաններում տեղի ունեցող թեմայից շեղումները, որոնք երբեմն կարող են մեծ արժեք հաղորդել նրանց կրթությանը: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ ավելի մեծ թվով մարդիկ հասկացան եւ գնահատեցին հետազոտությունների կարեւորությունը: Արդյունքում, գիտնականներն ու մոդելավորողներն սկսել են ավելի մեծ հարգանք վայելել:- Ոմանք պնդում են, որ եթե մարդը չունի ձեռնարկատիրական կամ կառավարչական ջիղ, ապա Executive MBA ծրագիրը չի կարող օգնել նրան դառնալ հաջողակ ձեռնարկատեր կամ կառավարիչ: Ի՞նչ կասեք այդ մարդկանց:- Այդ բնազդային աչքը, որը տեսնում է հնարավորությունը, կարող է բնածին լինել: Սակայն, գաղափարներն կյանքի կոչելու համար հարկավոր է կառուցվածք, համակարգեր, վերահսկողություն եւ հաշվետվողականություն, որոնք MBA-ի մատուցած հմտությունների հիմքում են:- Կարծիք կա, որ ժամանակակից աշխարհում հմտությունները նույնքան կարեւոր են, որքան գիտելիքը: Executive MBA ծրագիրը հմտություններ տրամադրու՞մ է ուսանողներին:- Կան ակնհայտ հմտություններ, որոնք ուսանողներն ընդլայնում եւ զարգացնում են MBA-ում՝ ֆինանսներ, մարքետինգ, թիմային աշխատանք եւ այլն: Բայց կարեւորագույն արդյունքը բիզնես միջավայրում վստահության զարգացումն է: Ուսանողները բիզնեսին շատ ավելի ամբողջական են նայում, եւ նրանց ինքնավստահությունն աճում է: Այդ ինքնավստահությունը կարող է անգին լինել առաջ գնալու համար:- Ինչո՞վ են աչքի ընկնում հայ ուսանողները թե՛ դրական, թե՛ բացասական առումով:- Նրանք մի շարք հիանալի որակներ ունեն: Նրանց լեզվական հմտությունները միշտ տպավորիչ են բնիկ անգլախոսի համար: Միշտ ուրախացնում է այն ոգեւորությունը, որով նրանք սովորում են: Աշխատանքային եւ մշակութային միջավայրով պայմանավորված ավելի լայն եւ նոր միջազգային բիզնես միտումների նրանց ընկալումը կարող է սահմանափակված լինել, բայց տեսնելը, թե ինչպես են նրանք սովորում եւ հարմարվում, արժեքավոր է դարձնում բոլոր դասախոսների այցելությունները:Այս տարվանից Շեֆիլդի Executive MBA ծրագիրը առաջարկվում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Executive MBA տարբերակով, որը հնարավորություն կտա ապրելով եւ աշխատելով Երեւանում սովորել համաշխարհային մակարդակի միջազգային ծրագրում եւ ստանալ բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA դիպլոմ եւ աստիճան:Ծրագիրը Երեւանում մեկնարկելու է հոկտեմբերի վերջից: Այժմ ընթանում է փաստաթղթերի ընդունման վերջին փուլը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի հայաստանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 44766