Լեսլի Սզամոսի. Համաեվրոպական Executive MBA-ն ապահովում է համընդգրկուն մոտեցում

08.04.2021 | 22:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Պրոֆեսոր Լեսլի Սզամոսին կազմակերպական փոփոխությունների եւ դրանց կառավարման ոլորտի ամենապահանջված բանախոսներից է։ Նա University of York Europe Campus-ի CITY College-ի  MBA (Master of Business Administration) ծրագրի ակադեմիական տնօրենն է եւ Մարդկանց ռազմավարական կառավարման լաբորատորիայի հիմնադիրն ու համանախագահը: Նա MBA-ների ասոցիացիայի (AMBA) անդամ է եւ MBA ծրագրերի կանոնավոր գնահատողներից եւ փորձագետներից մեկն ամբողջ աշխարհում։


- Ի՞նչ է համաեվրոպական MBA-ը:

- Համաեվրոպական Executive MBA-ը մեր նախորդ՝ Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ընդլայնումն է, որը մենք հաջողությամբ վարում ենք տարածաշրջանում վերջին 30 տարիների ընթացքում: AMBA-ի կողմից հավատարմագրված Համաեվրոպական Executive MBA ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս շարունակել իրենց աշխատանքը՝ միաժամանակ գիտական երկու աստիճան եւ դիպլոմ ստանալով համաշխարհային կարգի երկու համալսարանից՝ բրիտանական Յորքի առաջատար համալսարանից (ընդգրկված է Ռասսել խմբում/Russell Group), եւ Ստրասբուրգի հեղինակավոր համալսարանից: Մեր տարածաշրջանում չկա համալսարանական որեւէ ծրագիր, որն ուսանողներին կտա այն, ինչ առաջարկում է Համաեվրոպական MBA ծրագիրը:

Համաեվրոպական Executive MBA-ը հատուկ ստեղծվել է բիզնեսի նկատմամբ համընդգրկուն մոտեցում ապահովելու համար` հաշվի առնելով տարածաշրջանային եւ համաեվրոպական բիզնեսի կարիքները գլոբալ համակարգում: Ծրագրի ութ առարկաները (units) դասավանդվում են Երեւանում ամսական մեկ անգամ՝ երկար հանգստյան օրերի (ուրբաթ, շաբաթ եւ կիրակի) ընթացքում Հայաստան ժամանած դասախոսների կողմից  կամ առցանց ռեժիմով։ Բացի այդ, ուսանողները միջազգային ուսումնական երեք այց են կատարում դեպի Յորք, Ստրասբուրգ եւ Սալոնիկ, որը նրանց ապահովում է ինչպես նեթվորքինգի, այնպես էլ ուսման նոր հնարավորություններ:

Ծրագիրը նախատեսված է 26 ամսվա համար: Այն ներառում է նաեւ այլ հմտությունների (soft skills) զարգացման ծրագիր, այդ թվում՝ ղեկավարման կարիերայի զարգացում, բանակցային հմտություններ եւ ծրագրային ռիսկերի կառավարում:

- Իսկ ինչո՞վ է տարբերվում այս ծրագիրը մյուս MBA-ներից:

- Իմ կարծիքով՝ այս ծրագրի համար մենք մշակել ենք մի շարք եզակի բաղադրիչներ: Ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ ուսանողներն այժմ կարող են որակավորման երկակի աստիճան ստանալ՝ բրիտանական առաջատար համալսարաններից մեկից՝ Յորքից, եւ եվրոպական ամենահեղինակավորներից մեկից` Ստրասբուրգի համալսարանից: Սրանք համաշխարհային մակարդակի երկու առաջատար համալսարաններ են, որոնք միավորվել են՝ մեր տարածաշրջանում այս եզակի ծրագիրն առաջարկելու համար։

Մեր ծրագրի մյուս առանձնահատկություններից է համաեվրոպական եւ միջազգային հեռանկարը. դասավանդման .մի քանի կենտրոնների (Սոֆիա, Սալոնիկ, Բելգրադ, Կիեւ, Բուխարեստ, Երեւան, Թբիլիսի եւ այլն) եւ այժմ արդեն մեր «խառը» (երբ  ութ առարկաները դասավանդվում են առցանց եւ միայն միջազգային  ուսումնական երեք այցերին պարտադիր է ներկա մասնակցություն)   ծրագրի միջոցով մենք միավորում ենք ավելի քան 18 երկրի մենեջերների եւ գործադիր տնօրենների, համաշխարհային կարգի պրոֆեսորադասախոսական կազմի Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից, ինչպես նաեւ ոլորտի համաշխարհային այլ փորձագետների:

Ծրագրի մյուս առանձնահատկությունը կարիերայի եւ առաջնորդության քոուչինգն է, որը մենք առաջարկում ենք մեր ուսանողներին, ինչը պայմանավորված է մեր այն համոզմունքով, որ MBA-ի ներկայիս ուսումնական ծրագրում անհրաժեշտ է զարգացնել թե՛ կոշտ, եւ թե՛ փափուկ հմտությունները։ Միաժամանակ, մեր ուսանողները  հնարավորություն ունեն կապ հաստատելու դասավանդման այլ կենտրոններում ուսուցանող իրենց համախոհ գործընկերների, ինչպես նաեւ նոր՝ «խառը»,  ուսուցման տարբերակով սովորող ուսանողների հետ,: Ուսանողներն ուսումնական երեք այց կկատարեն, այդ թվում՝ Յորք (Միացյալ Թագավորություն), Ստրասբուրգ (Ֆրանսիա) եւ Սալոնիկ, որտեղ մեր դասավանդման բոլոր կենտրոնների ուսանողները կհամախմբվեն` սովորելու, ոլորտում կարեւոր կապեր հաստատելու եւ գաղափարներ փոխանակելու նպատակով:

Եվ վերջինը, ուսանողները կկարողանան անհատապես աշխատել կարիերայի եւ առաջնորդության քոուչի հետ, որը նրանց կօգնի դառնալ այն լավագույն մասնագետը, որը նրանք երազում են լինել:

- Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը:

- Համաեվրոպական Executive MBA-ն մշակված եւ հարմարեցված է այն անհատների համար, որոնք ցանկանում են համընդգրկուն պատկերացում կազմել բիզնեսի եւ ընթացիկ կառավարչական մտածողության մասին։ Այն նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները, բարելավել կառավարման հմտությունները եւ զարգացնել կարիերան: Այն ստեղծված է զբաղված մասնագետների համար, որոնք համաշխարհային կարգի կրթական փորձ են փնտրում, որը նրանց կօգնի այժմ եւ ապագայում:

- Ի՞նչ առավելություններ է ընձեռում ծրագիրը մասնակիցներին։

- Համաեվրոպական Executive MBA-ն իր ուսանողներին մի շարք հիմնական առավելություններ կընձեռի։



Նախ եւ առաջ, նրանք MBA-ի գիտական երկու աստիճան եւ երկու դիպլոմ կստանան համաշխարհային առաջատար համալսարաններից: Լսարանում եւ դրանից դուրս ուսանողներին տրամադրված ամենաառաջատար գիտելիքները կօգնեն նրանց հասնել իրենց կարիերայի ներկայիս եւ ապագա նպատակներին:

Մենք հպարտանում ենք նաեւ նրանով, որ ուսանողներին հնարավորություն ենք տալիս կապեր հաստատել ոչ միայն իրենց կոնկրետ խմբի ուսանողների հետ, այլեւ շատ ավելի լայն միջավայրում: Նրանց կդասավանդեն համաշխարհային մակարդակի առաջատար դասախոսներ, որոնք փորձագետներ են ոչ միայն ակադեմիական, այլեւ գործնական տեսանկյունից: Ուսանողները հնարավորություն կունենան առաջնորդության եւ կարիերայի վերաբերյալ անհատական քոուչինգ ստանալու:

Եվ վերջինը, ուսանողները կկազմեն MBA շրջանավարտների մոտ 4000-անոց խմբի մի մասը, որը նրանց հետագա նեթվորքինգի եւ բիզնես հնարավորություններ կապահովի։
 
- Ի՞նչ կասեք այն անձանց, որոնց հետաքրքրում է, թե արդյոք հիմա ճիշտ ժամանակն է MBA ծրագրում ընդգրկվելու համար:

- Կարծում եմ, եթե երբեւէ արժեր մտածել MBA ծրագրում ընդգրկվելու մասին, ապա դա պետք է լիներ այժմ։ Մենք ականատես եղանք համաճարակի ազդեցությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում: Մենք իրական ժամանակում ականատես եղանք, թե ինչպես են կազմակերպությունները վերանայում իրենց աշխատաոճն ու հարմարվում հարկադրված իրողություններին: MBA-ի ծրագրերը մեզ եզակի հնարավորություն են ընձեռում ոչ միայն բարելավելու մեր հմտությունները, այլեւ վերանայելու բիզնեսի վարման եղանակներն ու տարբերակներ դիտարկելու ապագայի համար: Առաջ շարժվող ընկերություններն ունենալու են աշխատուժ, որն ունակ է լինելու համընդգրկուն աշխատանք ապահովել եւ արագորեն հարմարվել շրջակա միջավայրում տեղի ունեցող ցանկացած փոփոխության:
 
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ներդրումների վերադարձը (ROI) MBA-ի ծրագրից։

- MBA ծրագրից ներդրումների վերադարձը պայմանավորված է մի շարք տարբեր գործոններով: Այո, դուք կարող եք ականատես լինել աշխատավարձի բարձրացմանը մինչեւ ծրագրի ավարտը, եւ մենք ունենք դա հաստատող տվյալներ, այնուամենայնիվ, երբ ներդրումների վերադարձը դիտարկում ենք նեթվորքինգի, ուսանողների անձնական կապերի ընդլայնման եւ ձեռք բերած լրացուցիչ գիտելիքների տեսանկյունից, ապա դրանք դառնում են հավասարաչափ կարեւոր, թեեւ շատ ավելի դժվար չափելի: Համաճարակից հետո ներդրումների եկամտաբերությունն ավելի մեծ կլինի ոչ միայն անձնական, այլեւ սոցիալական տեսանկյունից:

- Որո՞նք են ներկայում Հարավարեւելյան Եվրոպայի բիզնեսների առջեւ ծառացած մարտահրավերները, եւ ինչպե՞ս է MBA ծրագիրն օգնում կառավարիչներին եւ ձեռներեցներին լուծել դրանք:

- Կարծում եմ՝ Հարավարեւելյան Եվրոպայի բիզնեսի հիմնական մարտահրավերներից մեկն այս համաճարակային իրավիճակից հնարավորինս ուժեղ եւ նոր իրողություններին պատրաստ դուրս գալն է։ Այսօր մենք խոսում ենք հետհամաճարակային բիզնես աշխարհի մասին է եւ թե ինչ տեսք է ունենալու այն: Մեր տարածաշրջանի բիզնեսին վերաբերող հիմնական հարցն այն է, թե ինչ տեսք ունի այն եւ թե ինչպես ենք մրցակցելու այս նոր աշխարհակարգում:



Մենք արդեն գիտենք, թե ինչպես կարող է բիզնեսը գործել հեռավոր աշխատուժով, եւ իմ կարծիքով՝ տեսանելի ապագայում այս հանգամանքը ինչպես մի շարք մարտահրավերներ է առաջ բերելու, այնպես էլ նոր հնարավորություններ: MBA-ի տեսանկյունից, մեր կապը Ստրասբուրգի համալսարանի հետ մտադիր է եզակի հեռանկար եւ ուսման բացառիկ հնարավորություն ապահովել, որից կշահենք բոլորս, եթե շարժվենք դեպի այս համաեվրոպական, հետհամաճարակային աշխարհը:

Մեր ծրագիրը մշտապես ձգտել է մրցակցային լինել կառավարման եւ ճգնաժամային կառավարման տարբեր ասպեկտների դասավանդման տեսանկյունից, եւ կարծում եմ՝ շուտով կտեսնենք, թե ինչպես ծրագիրն ավելի մեծ չափով կներառի այդ տարրերն իր նոր առաջարկի մեջ՝ կենտրոնանալով հիմնականում դրանց սոցիալական ազդեցությունների վրա:

Փաստաթղթերի ընդունելության եւ տեղեկատվության համար զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ 093 909 349 հեռախոսահամարով։

Դիտում՝ 17358
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW