«Արտերկրից գնաճային լուրջ ճնշումներ կան»

19.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Ազգ”, հունվարի 19, 2008 թ.

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում է ԱՄՆ ֆեդռեզերվի նախագահի այն գնահատականին, ըստ որի դոլարի արժեզրկումը շարունակվելու է եւ դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի դրամավարկային քաղաքականության վրա, ասաց, որ այս խնդիրն իր ազդեցությունն է թողնում բոլոր երկրների տնտեսությունների վրա եւ մտահոգում է ամբողջ աշխարհին: Ըստ նրա, կարեւոր է, թե ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ տնտեսության վիճակը, անկում կունենա՞, թե՞ կմնա նույն վիճակում, ինչպիսի՞ն կլինի հիպոթեկային շուկայի եւ մասնավորապես վարկերի վերադարձելիության վիճակը: Այս ամենի մասին գնահատականներ է տալիս աշխարհի առաջատար 120 փորձագետներից կազմված խումբը, որոնց հետեւում են ֆինանսական շուկայի խոշոր մասնակիցները: Նրանց կարծիքը ԱՄՆ տնտեսության հետագա վիճակի մասին այժմ կիսված է՝ մի մասը կարծում է թե այստեղ կշարունակվի ռեցեսիան (անկումը), մյուսները, որ այն դուրս կգա այդ վիճակից: Մի կողմից՝ բարձր գնաճն է, մյուս կողմից՝ տնտեսական անկումը, որը ստիպում է ԱՄՆ ֆեդռեզերվին նվազեցնել տոկոսադրույքները: «Սա է այն դիլեման, որը հնարավորություն չի տալիս միանշանակ գնահատականներ տալու», ասաց ԿԲ նախագահը:

Վերոնշյալն, ըստ Տիգրան Սարգսյանի, բնականաբար, լուրջ խնդիրներ է ստեղծում նաեւ Հայաստանի դրամավարկային քաղաքականության համար: Արտերկրից գնաճային լուրջ ճնշումներ կան՝ վառելիքի, կարագի, յուղի, կաթնամթերքի գների բարձրացման տեսքով: Համաշխարհային մակարդակով այս երեւույթի մասին խոսելով, ԱՄՆ ֆեդռեզերվի նախկին նախագահ Ալան Գրինսմանն ասել է, որ առաջիկա 15 տարում պետք է մոռանալ ցածր գնաճի մասին: Դրան նպաստելու են նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի տնտեսական աճը եւ պահանջարկի ավելացումը, Եվրոպայում գյուղատնտեսության սուբսիդավորման ավելացումը: ԿԲ նախագահի հավաստիացմամբ, եվրոյի եւ դոլարի փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ դժվար է: «Այդ առնչությամբ կան գնահատականներ, բայց դրանք շատ փոփոխական են», եզրափակեց ԿԲ նախագահը:

Դիտում՝ 5948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW