Արսեն Զախարյան. «Գլոբալ Կրեդիտ»-ը տրամադրում է երկրորդ հիփոթեք
17.06.2019 | 09:11
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ «Գլոբալ Կրեդիտ»

- Պրն Զախարյան, հիփոթեքային վարկավորման, այդ թվում՝ բնակարանի վերանորոգման վարկերի շուկան Հայաստանում հագեցած է տարատեսակ պրոդուկտներով: Ինչո՞վ է առանձնանում ձեր առաջարկած պրոդուկտը մյուսներից:
- Իսկապես, վերանորոգման վարկերի շուկան ներկայում բավական հագեցած է, սակայն բազում հաճախորդներ դիմում են մեր կազմակերպություն՝ երկրորդ հիփոթեքային վարկը վերանորոգման նպատակով ստանալու ցանկությամբ:
Նրանք պարզաբանում են, որ «բնակարանի ձեռքբերման վարկի դեպքում վերանորոգման վարկ չեն տալիս» կամ «վերանորոգման կամ կառուցման վարկերի դեպքում որոշակի շեղվել են իրենց նախահաշվից եւ չեն ավարտել շինաշխատանքները»: Այդ իսկ պատճառով, որպես պրոդուկտի ստեղծման հիմնական գաղափար, ընտրվել է գործող հիփոթեքային վարկի առկայությունը:
Այս վարկատեսակն անհամեմատ ավելի մատչելի է սպառողական վարկերից, բացի այդ՝ տրամադրվում է շատ արագ եւ առանց ժամանակի կորստի:
- Ո՞ր թիրախային խմբին է ուղղված «Հիփոթեք+» վարկատեսակը, ի՞նչ պայմաններով է այն տրամադրվում, որքանո՞վ է հասանելի եւ ի՞նչ ժամանակահատվածում են միջոցները «հասնում» բանկից հաճախորդին:
- Որպես թիրախային խումբ՝ ընտրվել են այն հաճախորդները, որոնք արդեն իսկ ունեն գործող հիփոթեքային վարկ (ձեռքբերում, կառուցում, վերանորոգում) եւ ունեն դրամական միջոցների անհրաժեշտություն, որն ուղղվելու է բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը, արդիականացմանը կամ բարեկարգմանը:
Վարկերն ունեն մինչեւ 84 ամիս մարման ժամկետ եւ, կախված վարկի ապահովության տեսակից, տրամադրվում են երկու տարբերակով՝ մինչեւ $10 հազ.՝ երկու անձի երաշխավորությամբ կամ մինչեւ $20 հազ.՝ hաջորդող գրավի կնքման դեպքում:
Վարկը հաստատվում է առավելագույնը 45 րոպեի ընթացքում, տրամադրումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ երաշխավորության դեպքում, եւ 4-5 օրվա ընթացքում՝ գրավի առկայության պարագայում (գրավի գրանցման ժամկետն է):
Ուրախությամբ պետք է նշեմ, որ պրոդուկտի գործարկումից անմիջապես հետո ստացանք բավական մեծ արձագանք, այս մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ տրամադրել ենք մեծ քանակով վարկեր:
- Իսկ որքա՞ն է կազմում «Գլոբալ Կրեդիտ»-ի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը:
- Մենք արդեն շուրջ տասը տարի հիփոթեքային վարկավորման շուկայում ենք եւ կարողացել ենք ձեռք բերել մեր հաճախորդների վստահությունը: Նրանք գիտեն, որ «Գլոբալ Կրեդիտ»-ում կարող են ստանալ արագ եւ որակյալ սպասարկում, կրկին շեշտեմ՝ չկորցնելով իրենց ժամանակը եւ չկտրվելով աշխատանքից:
Լինելով այն սակավ վարկային կազմակերպություններից, որոնք տրամադրում են հիփոթեքային վարկեր եւ համագործակցում պետական ծրագրերի հետ, «Գլոբալ Կրեդիտ»-ի հիփոթեքային պորտֆելը ներկայում կազմում է գրեթե 7 մլրդ դրամ, ինչով կարող է մրցել անգամ Հայաստանի մի շարք բանկերի հիփոթեքային պորտֆելների հետ:
- Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան հիփոթեքի եւ անշարժ գույքի շուկայի ակտիվությունը, այս առումով ի՞նչ կանխատեսումներ ունեք:
-Վերջին շրջանում անշարժ գույքի շուկայում դիտվում է բավական մեծ ակտիվություն, որն իր հերթին ակտիվացնում է հիփոթեքային շուկան: Հիփոթեքային շուկայում բավական ակտիվացել են հատկապես առաջնային շուկայից գույքի ձեռքբերումները, ինչը պայմանավորված է եկամտային հարկի վերադարձով:
Արսեն Զախարյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: