10 հարց փողի մասին Արա Վարդանյանին` «Վաղվա օրվա մասին չեմ մտածում»
21.10.2017 | 14:30
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Խորագրի այսօրվա հյուրը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն է:
- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:
- Բնակարանս:
- Նախընտրում եք կանխիկ գումա՞րը, թե՞ բանկային քարտերը:
- Տարբերություն չեմ տեսնում։ Երկուսն էլ նախընտրելի են:
- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին՝ մեկ ամիս անհոգ ապրելու համար:
- Մոտ 800 հազար դրամ:
- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:
- Այո։ Ինչպես ցանկացած մարդ, ես եւս ունեցել եմ, այնուհետեւ փորձել եմ սեփական ուժերով հաղթահարել այդ դժվարությունները։ Այսօր, փառք Աստծո, չեմ բողոքում, ամեն ինչ նորմալ է։
- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:
- Ես ինձ հանգիստ ապրող մարդ եմ համարում, այսինքն՝ վաղվա օրվա մասին չեմ մտածում:
- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:
- Այո, միշտ օգտվել եմ: Ներկայում եւս օգտվում եմ։
- Դուք շռա՞յլ մարդ եք, թե՞ տնտեսող:
- Շռայլ:
- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:
- Դժվարանում եմ կոնկրետ ասել, բայց հաստատ մի բարեգործական ծրագիր կիրականացնեմ։ Իսկ մնացածով էլ՝ երեխաների ուսման կամ նրանց համար կացության ապահովման հարցերը կլուծեմ։
- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք:
- Իհարկե։
- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:
- Այո՛:
Արա Վարդանյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: