ՀՀ բանկային համակարգը 2016թ. երկրորդ եռամսյակում ցուցաբերել է վերականգնման միտում: Առեւտրային բանկերի ընդհանուր ակտիվները նախորդ եռամսյակի անկումից անցել են աճի, պարտավորությունների կրճատումը դանդաղել է, արձանագրվել է զգալի շահույթ: Կապիտալիզացիան շարունակվել է:Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` Banks.am-ը ներկայացնում է 2016թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:Ակտիվները որոշակիորեն աճել են ՀՀ առեւտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2016թ. երկրորդ եռամսյակում 2015թ. վերջի համեմատ աճել է 0,6%-ով` կազմելով 3 496,8 մլրդ դրամ: Ընդ որում, 3,4%-ով ավելացել են նաեւ բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի եւ այլ փոխատվությունների ծավալը` հասնելով 2 167 մլրդ դրամի: Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է: Բանկն իր 522,2 մլրդ դրամ ցուցանիշով գլխավորում է ցանկը` նախորդ տարեվերջի նկատմամբ արձանագրելով ակտիվների 1,2%-անոց աճ: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների շուրջ 14,9%-ը: Բանկն առաջատար է նաեւ վարկավորման ծավալներով (330,5 մլրդ դրամ, աճ` 8,1%):Երկրորդ ամենախոշոր բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է: 2016թ. երկրորդ եռամսյակում բանկն արձանագրել է ակտիվների ծավալի աճ 13,1%-ի չափով` մինչեւ 452,8 մլրդ դրամ: Ընդ որում, բանկի տրամադրած վարկերի ծավալները կազմել են 310,6 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ ցուցանիշը 13,2%-ով:Ակտիվների ծավալով ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը` 330,9 մլրդ դրամ (2015թ. վերջի նկատմամբ՝ 7,4% աճ), ՎՏԲ-Հայաստան Բանկը` 278,3 մլրդ դրամ ցուցանիշով (անկում՝ 10,3%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 271,1 մլրդ դրամ (անկում` 0,6%): Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամականաշրջանում կազմել են համապատասխանաբար 232,3 մլրդ դրամ (աճ` 12%), 168 մլրդ դրամ (անկում` 8,5%) եւ 170,2 մլրդ դրամ (աճ` 1,1%):Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 53%-ը: Պարտավորությունների անկումը դանդաղել էՀՀ բանկային հատվածում գրանցվել է պարտավորությունների անկում, բայց ոչ նախկին տեմպերով:Առեւտրային բանկերի պարտավորությունների ընդհանուր ցուցանիշը 2016թ. երկրորդ եռամսյակում 2015թ. վերջի նկատմամբ նվազել է 0,9%-ով` կազմելով 2 908,9 մլրդ դրամ: Առաջատար բանկը, ըստ պարտավորությունների մեծության, Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2016թ. երկրորդ եռամսյակում աճել է 1,2%-ով` կազմելով 461,9 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ ամենախոշոր հաջորդ բանկը Արդշինբանկն է` 401,5 մլրդ դրամ ցուցանիշով (աճ` 14,1%):Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը` 298,9 մլրդ դրամ (2015թ. վերջի համեմատ՝ 7,5% աճ), ՎՏԲ-Հայաստան Բանկը` 237,1 մլրդ դրամ (անկում` 12%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 215,6 մլրդ դրամ (անկում` 1,6%) ցուցանիշով:Բանկերն ավելացրել են կապիտալըՀՀ բանկային համակարգի կապիտալի ընդհանուր ծավալը 2016թ. երկրորդ եռամսյակում ավելացել է 8,5%-ով` կազմելով շուրջ 587,9 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) մակարդակով առաջատարը Ամերիաբանկն է: Բանկի ընդհանուր կապիտալը 2016թ. երկրորդ եռամսյակի տվյալներով կազմում է 60,3 մլրդ դրամ՝ գերազանցելով 2015թ. տարեվերջի ցուցանիշը 1,6%-ով: Նրան հաջորդում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը`55,6 մլրդ դրամ ցուցանիշով, որը 2015թ. վերջին եռամսյակի համեմատ աճել է 3,4%-ով: Կապիտալի ցուցանիշով առաջատար մյուս բանկերն են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 54,6 մլրդ դրամ (աճ` 3%), Արդշինբանկը` 51,3 մլրդ դրամ (աճ`5,9%) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը` 41,2 մլրդ դրամ (աճ` 0,7%):Նշենք, որ 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը` բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի հասցնելու վերաբերյալ: Ընդ որում, ԿԲ-ի վերոնշյալ պահանջը վերաբերում է ոչ թե բանկերի հաշվեկշռում արտացոլված կապիտալի ցուցանիշին, այլ նորմատիվային կապիտալին: 2016թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ ԿԲ նոր պահանջին բավարարում են հետեւյալ 7 բանկերը`Ամերիաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Արդշինբանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Ինեկոբանկ եւ Արմսվիսբանկ: Զուտ շահույթի աճ՝ վնասի կրճատման ֆոնինՀայաստանյան բանկերը 2016թ. երկրորդ եռամսյակում արձանագրել են շուրջ 12,3 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 60,7%-ով գերազանցում է 2015թ. նույն եռամսյակի ցուցանիշը:Եռամսյակը շահույթով են փակել 15 առեւտրային բանկ, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է 16,2 մլրդ դրամ, իսկ 5 բանկ կրել է վնաս՝ 3,9 մլրդ դրամի չափով: Ուշագրավ է, որ ՀՀ բանկային համակարգի զուտ շահույթի աճը հիմնականում տեղի է ունեցել վնասով աշխատող բանկերի վնասի կիսով չափ կրճատման հաշվին: Միաժամանակ, շահույթով աշխատած բանկերը 2,1%-ով ավելի քիչ են վաստակել: Շահույթի մեծությամբ առաջատարը Արդշինբանկն է: Այն 2016թ. երկրորդ եռամսյակի տվյալներով վաստակել է շուրջ 2 226,4 մլն դրամ, ինչը գերազանցում է նրա նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը 47,6%-ով:2 144,2 մլն դրամ շահույթով երկրորդ տեղում Ամերիաբանկն է: Բանկը զիջել է անցյալ տարվա իր առաջատարի դիրքը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով շահույթի 28,9% անկում:Նրան հաջորդում են Ինեկոբանկը` 1 964,1 մլն դրամ (անկում` 5,3%), Արմսվիսբանկը՝ 1 691,7 մլն դրամ (աճ՝ 2 անգամ) եւ Հայբիզնեսբանկը` 1 543,5 մլն դրամ (անկում` 0,2%):Միայն հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 59%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2016թ. 2-րդ եռամսյակի դրությամբ: Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից:Սեղմել նկարի վրա՝ աղյուսակը մեծացնելու համարՀՀ բանկերի 2016թ. 1-ին եռամսյակի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը կարող եք տեսնել այստեղ:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 14046