Revolut-ի զուտ շահույթն աճել է 149%-ով

07.05.2025 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Revolut-ը ֆինանսական տարվա ավարտին ռեկորդային ֆինանսական արդյունքներ է գրանցել. զուտ շահույթն աճել է 149%-ով՝ հասնելով £1.1 միլիարդի։

Ընկերության հասույթը աճել է 72%-ով՝ հասնելով £3.1 միլիարդի։ Հաճախորդների թիվը տարվա ընթացքում աճել է 38%-ով եւ գերազանցել 52 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։ Հարթակի միջոցով գործարքների ծավալն աճել է 52%-ով՝ մոտենալով £1 տրիլիոնի։

Ընկերության տվյալներով՝ իրենց հավելվածը ամենաշատ ներբեռնվողն է Եվրոպայում «ֆինանսներ» բաժնում։

Նիկոլայ Ստորոնսկու եւ Վլադ Յացենկոյի կողմից 2015 թվականին հիմնադրված Revolut-ը ներդրողների կողմից գնահատվում է $45 միլիարդ։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 23168

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW