VisaNet-ի վերջին թարմացված տվյալների համաձայն՝ Վրաստանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում անհպում վճարումների ներթափանցմամբ, ասված է Visa-ի հաղորդագրության մեջ։Թարմացված վարկանիշում ներառված են ավելի քան 200 երկրներ եւ տարածքներ, որտեղ գործում է Visa-ն։ Այդ ցանկում Վրաստանին հաջորդում են Ավստրալիան եւ Հունգարիան։ Նշվում է, որ վերջին տարիներին Վրաստանը վստահորեն առաջատար դիրքեր է գրավում արագ եւ անվտանգ անհպում վճարման եղանակների կիրառման առումով, ներառյալ՝ քարտերի, սմարթֆոնների, ժամացույցների եւ այլ սարքերի օգնությամբ կատարվող վճարումները։ VisaNet-ի վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում Visa քարտերով տասը գործարքներից գրեթե տասը եղել են անհպում։«Visa-ն՝ թվային վճարումների համաշխարհային առաջատարը, ֆիքսված օրակարգի շրջանակում անընդհատ առաջ է մղում նորարարական տեխնոլոգիաներն իր ներկայության բոլոր երկրներում՝ ընդլայնելու վճարային ծառայությունների հասանելիությունը բոլորի համար եւ ամենուր: Visa-ն տարիների ընթացքում համագործակցել է Վրաստանի մի շարք ֆինանսական հաստատությունների, վաճառողների եւ պետական կազմակերպությունների հետ՝ կառուցելու ամենաժամանակակից վճարային էկոհամակարգը եւ առաջ մղելու անկանխիկ տնտեսությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: 07.01.2022 | 09:56 Անhպում վճարումների պատմությունը՝ անցած դարից մինչեւ մեր օրերը «Visa-ն հպարտանում է Վրաստանի այս տպավորիչ ձեռքբերումով: Անհպում վճարումների ներթափանցմամբ աշխարհում առաջին տեղը զբաղեցնելը վկայում է Վրաստանի Visa քարտապանների պատրաստակամության մասին՝ կատարել անվտանգ, արագ եւ հարմարավետ վճարումներ։ Ցանկանում եմ շնորհավորել մեր քարտապաններին եւ գործընկերներին այս հաջողության կապակցությամբ։ Սա նաեւ ամրապնդում է մեր վճռականությունը՝ նպաստելու Վրաստանում թվային վճարումների էկոհամակարգի զարգացմանը։ Մի կողմից, սա ցույց է տալիս մեր երկար տարիների ջանքերի արդյունքը, մյուս կողմից՝ մղում է մեզ առաջ շարժվել։ Ընդհանուր առմամբ, Վրաստանի պատրաստակամությունը՝ ներդնելու Visa-ի առաջարկած նորագույն տեխնոլոգիաները, հսկայական է»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 43720