Evoca Mobile POS (mPOS)` անկանխիկ վճարումներ ստանալու գործիք բիզնեսի համար

26.10.2022 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Evocabank #Mobile POS #mPOS
Evocabank-ը տեղեկացնում է, որ իր նոր mobile POS՝ mPOS գործիքի շնորհիվ յուրաքանչյուր բիզնես կարող է ստանալ անկանխիկ վճարումներ` ավելի հեշտ ու արագ: mPOS-ը ստանդարտ POS տերմինալի մոբայլ տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի:

Բանկում նշել են, որ mPOS-ը հատկապես հարմար է շարժական բիզնեսով զբաղվողների համար՝ բացօթյա խանութներ, սրճարաններ, միջոցառումների ընթացքում սննդի վաճառքի կետեր, օնլայն խանութներ, առաքման ծառայություններ, կամ ցանկացած այլ բիզնես, որը հաճախորդից վճարումն ընդունում է բիզնեսի տարածքից դուրս:

mPOS-ն ակտիվացնելու համար բիզնեսին պարզապես անհրաժեշտ է NFC ընթերցող Android սմարթֆոն, որը միացված է ինտերնետին, և Evoca-ի mPOS հավելվածը: Այն կարելի է ներբեռնել Google Play-ից` Android 8.1 կամ ավելի թարմ ծրագրային ապահովման դեպքում:

Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է մուտք գործել հավելված՝ բանկի տրամադրած մուտքանունով և գաղտնաբառով: Եվ վերջ: Դրանից  հետո արդեն կարելի է հաճախորդներից ստանալ անհպում վճարումներ: Վճարում կատարելու համար հաճախորդը պարզապես մոտեցնում է սմարթֆոնին իր քարտը կամ Apple Pay ունեցող հեռախոսը, որին կցված է Evoca վճարային քարտը:

Ինչպե՞ս ստանալ Evoca mPOS

Evoca mPOS ունենալու համար լրացրեք օնլայն հայտն այստեղ: Բանկի մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կպատասխանի հարցերին ու կկազմակերպի գործընթացը:

Անհրաժեշտ է Evocabank-ում բացել իրավաբանական անձի համար հաշվեհամար, որպեսզի դրան մուտք կատարվեն Ձեր հաճախորդների վճարումները:
 
Ինչո՞ւ օգտագործել mPOS` ավանդական POS տերմինալի փոխարեն

Ավանդական POS տերմինալն ավելի մեծ է, ծանր, պահանջում է որոշակի տարածք, լիցքավորում, անդորրագրի թուղթ, լրացուցիչ թղթաբանություն, իսկ mPOS-ն ավելի շարժական է, թեթև, թույլ է տալիս կատարել գործարքներ արագ և հեշտ` ցանկացած վայրից:

Ի դեպ, mPOS-ի տեղադրման ժամկետներն ավելի կարճ են:
 
Ինչո՞ւ է mPOS-ը բարձրացնում Ձեր բիզնեսի արդյունավետությունը

mPOS գործարքներն ավելի արագ են, խնայում են Ձեր հաճախորդների ժամանակը, իսկ վճարման անդորրագրերն անմիջապես գալիս են էլեկտրոնային տարբերակով: Դուք կարող եք վճարումներ ընդունել միաժամանակ մի քանի հաճախորդից` առանց սպասելու, որ POS տերմինալն ազատվի:
 
Ինչո՞ւ է mPOS-ն ավելի շահավետ

mPOS ծառայությունը շահավետ է հատկապես փոքր բիզնեսների համար, որոնք այլևս չեն վճարի POS տերմինալի և ծրագրային ապահովման ու լրացուցիչ սպասարկման վճարների համար սահմանված ամսական 10,000 ՀՀ դրամը: Ինչպես նաև` mPOS-ի դեպքում բացակայում է սարքի վնասվելու ռիսկը և վերջինիս հետ կապված ծախսերը:
 
«Որպես թվային բանկ՝ Evocabank-ը մշտապես ներդնում է նորարար ֆինտեխ գործիքներ` տրամադրելով համաշխարհային թրենդներին համապատասխանող լուծումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 25253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW