Կգործարկվի առցանց վճարումների նոր՝ Revolut Pay ծառայությունը

12.09.2022 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut Pay #Նիկոլայ Ստորոնսկի #առցանց վճարումներ
Նիկոլայ Ստորոնսկու Revolut ֆինտեխ ստարտափը կգործարկի առցանց վճարումների նոր՝ Revolut Pay ծառայությունը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:

Ընկերության փոխանցմամբ՝ նոր ծառայության շրջանակում արդեն պայմանագրեր են կնքվել առցանց ռիթեյլերների, այդ թվում՝ Shopify-ի եւ Prestashop-ի հետ, իսկ առաջիկա ամիսներին այն հասանելի կլինի ավիատոմսեր գնելու համար։

Այս կերպ ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործառույթները եւ առցանց առեւտրի ծառայությունների շուկայում ուղղակիորեն մրցակցել PayPal-ի նման հսկաների հետ։


Revolut-ի վաճառքի գծով ղեկավար Թիբո Ժենեւրիեն գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ Revolut Pay-ի ի հայտ գալը վկայում է, որ ընկերությունը հասել է «կրիտիկական զանգվածի» եւ գերազանցել է իր սկզբնական ձեւաչափը: «Մենք ցանկանում ենք լինել Եվրոպայի լավագույն 100 առցանց ռիթեյլերների կայքերում»,- ընդգծել է նա:



Միաժամանակ, անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Revolut-ը ծախսերի կրճատման շրջանակում դադարեցրել է աշխատանքի ընդունման գործընթացը եւ հետ կանչել առաջարկները նույնիսկ արդեն հաստատված թեկնածուներից: Ընկերության դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը հայտնել էր, որ դա պայմանավորված է ֆինտեխ ոլորտում եղած դժվարություններով։

Բացի այդ, տեղեկություններ հայտնվեցին Ստորոնսկու ընկերության՝ աուդիտի հետ կապված խնդիրների մասին։ Աուդիտորների եւ հաշվապահների ոլորտում գործող բրիտանական վերահսկիչ մարմինը քննադատել էր BDO աուդիտորական ընկերությանը ֆինանսական ծառայություններ մատակարարներից մեկի՝ աուդիտի ընթացքում եկամտի ճանաչման հարցում չափազանց ինքնակամ մոտեցման համար: Այս հանգամանքն, ըստ կարգավորիչ մարմնի, կարող էր խեղաթյուրել պատկերացումներն ընկերության ֆինանսական վիճակի մասին: Կարգավորիչի զեկույցում նշված չի եղել ընկերության անվանումը, սակայն, ըստ Financial Times-ի, խոսքը Revolut-ի մասին է։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 223003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW