Ռուսաստանում «Мир» քարտերով վճարման նոր եղանակ կգործարկվի՝ սմարթֆոնի միջոցով
15.06.2022 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ psm7.com

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ազգային վճարային համակարգի տեղեկագրում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ նման գործարքները կիրականացվեն միայն քարտապանի նույնականացումից հետո։ Նոր տեսակի QR կոդը «կարդալու» համար վաճառողները եւս պետք է լրամշակումներ կատարեն:
«Мир» վճարային համակարգը նախատեսում է բանկերին տրամադրել տեխնիկական հնարավորություն՝ վճարային ծառայություն իրականացնելու QR կոդերի միջոցով, որոնք կձեւավորվեն քարտապանների բջջային սարքերում, «Իզվեստիա»-ին հայտնել են վճարային համակարգի մամուլի ծառայությունում։ Այնտեղ պարզաբանել են, որ բանկում տեխնոլոգիայի ներդրման հետ մեկտեղ վարկային հաստատությունները կկարողանան սկսել այդ ծառայությունը մատուցել իրենց հաճախորդներին։
«QR կոդն այս դեպքում հանդես է գալիս որպես քարտի մեկ այլ ձեւ եւ թույլ է տալիս ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարել առանց բանկային քարտ ներկայացնելու՝ միայն սմարթֆոնի օգնությամբ։ «Мир»-ի քարտապանն իր բջջային սարքի վրա ձեւավորում է QR կոդ եւ ներկայացնում այն առեւտրային ընկերությունում սկաների միջոցով «կարդալու» համար»,- պարզաբանել են Ազգային վճարային համակարգում։
Ազգային քարտերի միջոցով վճարման նոր եղանակի մշակման եւ ներդրման գործընթացում մասնակցում է «Русский Стандарт» բանկը, «Իզվեստիա»-ին հայտնել է վերջինիս ներկայացուցիչը։ Նշվում է, որ նախագիծը նախատեսում է իրականացնել նաեւ «Открытие» բանկը։ Վարկային հաստատությունում մանրամասնել են, որ վճարային նոր եղանակը նախատեսում է QR կոդերի գեներացման մի քանի սցենար՝ բանկի բջջային հավելվածում եւ MirPay-ում։
«Այս եղանակն ավելի հարմար կլինի, քան Արագ վճարումների համակարգում ներկայումս եղած հնարավորությունը: Ենթադրվում է, որ գնորդը միայն կբացի բանկի բջջային հավելվածը եւ QR կոդը ցույց կտա վաճառողին։ Մինչդեռ հիմա օգտատերերը պետք է կատարեն ավելի շատ գործողություններ՝ միացնեն սմարթֆոնի տեսախցիկը, սկանավորեն QR կոդը, բացեն բջջային հավելվածը եւ հաստատեն վճարումը»,- նշել են «Открытие» բանկում։
Իսկ «Սբեր»-ում հիշեցրել են, որ իրենք գործարկել են QR-ի ներկայացմամբ վճարման տեխնոլոգիան սեփական SberPay ծառայության մեջ. դրա համար գնորդը պետք է Sberbank Online հավելվածում գեներացնի կոդ եւ ցույց տա գանձապահին՝ սկանավորելու համար:
Այս եղանակով վճարումը ժողովրդականություն է վայելում, քանի որ այն ավելի արագ է, քան QR կոդի ստանդարտ սկանավորումը դրամարկղում, պարզաբանել են «Սբեր»-ում եւ հավելել, որ, նման վճարումներն անվտանգ են, քանի որ անհատական QR կոդը ամեն անգամ թարմացվում է, ուստի այն հնարավոր չի լինի պատճենել եւ հետագայում վճարում կատարել։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: