Սբերը միավորել է իր վճարային ծառայությունները SberPay բրենդի ներքո

06.06.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբեր #SberPay #Դմիտրի Մալիխ
SberPay ընտանիքը ներառում է «Վճարիր QR-ով» հեռախոսով անհպում վճարման ծառայությունը, որն այժմ կոչվում է «QR-ով SberPay վճարում», եւ «Վճարում մեկ հայացքով» կենսաչափական համակարգը, հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը։

Սբերի յուրաքանչյուր երրորդ հաճախորդն արդեն օգտագործել է SberPay վճարային նորարարական եղանակը: «QR-ով SberPay վճարում» ծառայությունը թույլ է տալիս հեռախոսով վճարել Ռուսաստանի 500 հազար վաճառակետերում, եւ դրանց թիվը շարունակում է արագ աճել: Վճարում կատարելու համար հարկավոր է սկանավորել QR կոդը դրամարկղում եւ հաստատել այն SberBank Online բջջային հավելվածում: Ծառայությունն աշխատում է նույնիսկ առանց NFC աջակցության սմարթֆոնների վրա։

«Վճարում մեկ հայացքով» համակարգը հնարավորություն է տալիս գնումների դիմաց վճարել ոչ միայն առանց քարտի, այլեւ առանց սմարթֆոնի։ Բավական է նախապես SberBank Online-ում կարգավորել այս վճարման եղանակը, իսկ գնումներ կատարելու համար՝ պարզապես նայել տեսախցիկի մեջ: Ալգորիթմը հնարավոր չէ խաբել դիմահարդարման կամ լուսանկարի միջոցով, եւ այն գործում է նույնքան արագ, որքան բանկային ստանդարտ քարտով վճարումը:

SberPay վճարային ծառայությունը ներառում է նաեւ օնլայն վճարումներ առցանց խանութներում, դրա համար անհրաժեշտ չէ մուտքագրել բանկային քարտի տվյալները եւ սպասել SMS-ով հաստատմանը: Միաժամանակ, ապահովված է գնումների լիակատար անվտանգությունը, քանի որ քարտի տվյալները մնում են բանկի ներսում եւ չեն փոխանցվում հաշվարկների այլ մասնակիցներին: SberPay-ից օգտվելն անվճար է SberBank Online-ի բոլոր օգտատերերի համար եւ չի պահանջում լրացուցիչ հավելվածների տեղադրում սմարթֆոնի վրա:

«Մենք շարունակում ենք զարգացնել 2020 թվականի մայիսին գործարկված SberPay վճարային ծառայությունների համակարգը՝ կանխիկ վճարումներին հուսալի եւ անվտանգ այլընտրանքը, որն օգտագործում են միլիոնավոր ռուսաստանցիներ։ Այսօր այն ներառում է տարբեր առցանց եւ օֆլայն վճարման տարբերակներ, որոնք հասանելի են SberBank Online-ի յուրաքանչյուր օգտագործողի համար: SberPay-ի «ծածկոցի տակ» թաքնված են հայրենական նորագույն տեխնոլոգիական լուծումները, որոնք թույլ են տալիս վճարումներ կատարել գրեթե ակնթարթորեն»,- ասել է Սբերբանկի «Էքվայրինգ» ստորաբաժանման տնօրեն Դմիտրի Մալիխը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 31615
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW