«Սեւ ուրբաթ»-ին PayPal-ի գնումները BNPL-ի միջոցով աճել են 400%-ով

01.12.2021 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#PayPal #BNPL #«Սեւ ուրբաթ»

«Սեւ ուրբաթ»-ի օրվա ֆոնին PayPal վճարային հարթակն իր BNPL ծառայության (buy now, pay later, «գնիր հիմա, վճարիր հետո») միջոցով գրանցել է գնումների ծավալի գրեթե 400% աճ:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին PayPal-ի ղեկավար Դեն Շուլմանը պատմել է CNBC-ի «Խելագար փողեր» (Mad Money) հաղորդաշարի եթերում։

««Սեւ ուրբաթ»-ին BNPL մեր ծառայության միջոցով գնումների ծավալը նախորդ տարվա արդյունքների համեմատ աճել է գրեթե 400%-ով»,- ասել է վճարային հարթակի ղեկավարը՝ հավելելով, որ տոնի օրը PayPal-ը մշակել է մոտ 750 հազար գործարք:

Դեն Շուլմանը նշել է, որ նոյեմբերին ընկերության օգտատերերը $1 միլիարդի գնումներ են կատարել իր BNPL ծառայության միջոցով։ Արդյունքը ռեկորդային էր PayPal-ի համար։



Սեպտեմբերին տեղեկացրել էինք, որ PayPal-ը պայմանավորվածություն էր ձեռք բերել գնելու BNPL ոլորտում ծառայություններ մատուցող ճապոնական Paidy ընկերությունը $2.7 միլիարդով: 2020 թվականին ընկերությունը գործարկել էր Ճապոնիայում առաջին ապառիկ ծրագիրը՝ 0%-ով:

Paidy ծառայությունն ունի 6 միլիոն օգտատեր, ովքեր կարող են ապրանքը գնել ապառիկ՝ վճարումը բաժանելով երեք մասի: Հաճախորդները հնարավորություն ունեն մարել պարտքը խանութներում կամ բանկային փոխանցումների միջոցով:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 39337

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW