Visa-ն որոշել է անկեղծորեն պատմել՝ ինչպես է աշխատում ընկերությունը եւ ինչպես են կատարվում էլեկտրոնային վճարումները, ինչպես նաեւ մտորել, թե ինչպես ենք վճարելու մոտ ապագայում:Moscowcredits-ի փոխանցմամբ՝ դրա համար ASAP Production-ի հետ համատեղ ընկերությունը նկարահանել է «Ցանցերի ցանցը» ֆիլմը, որում Visa-ի փորձագետները պարզ լեզվով պատմում են դժվարի մասին.Ստարտափից մինչեւ համաշխարհային ցանց. ինչպես 60 տարի առաջ ծնվեցին էլեկտրոնային վճարումները, ինչու փորձարկումը հայտնվեց փլուզման վտանգի առջեւ եւ ինչպես Դի Հոկը հայտնագործեց ֆինանսական համացանցը համաշխարհային ցանցի հայտնվելուց շատ առաջ:Մագնիսական ժապավեններից մինչեւ միկրոպրոցեսորներ եւ տոկենիզացիա. ինչպես են կիբեռհանցագործները փորձում գողանալ բանկային քարտերի տվյալները եւ ինչ տեխնոլոգիաներ են խանգարում նրանց դա անել: Ռուսաստանը՝ էլեկտրոնային առեւտրի առաջատար. ինչպես Visa-ն հայտնվեց դեռեւս Խորհրդային Միությունում եւ ինչպես պատահեց, որ Ռուսաստանն առաջ անցավ գրեթե բոլորից եւ գրավեց առաջատար դիրքերից մեկը համաշխարհային վճարային շուկայում:Մղոններ, քեշբեքներ եւ միավորներ. ինչպես են դրանք աշխատում եւ ով է վճարում դրանց համար:Visa-ով հինգ գնումներ ձեր մասին կպատմեն ավելին, քան դուք կարծում եք. մեծ տվյալների հետ աշխատելու գաղտնիքները, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել գրեթե ամեն ինչ՝ եղանակից մինչեւ համավարակներ:Ինչպես ենք վճարելու. վճարումների եւ թվային արժույթների ապագայի մասին:«Այսօր դժվար է հավատալ, բայց ընդամենը տասը տարի առաջ անհնար էր բանկային քարտերով վճարել Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկի դրամարկղերում: Հիմա դա անհնարին է թվում, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գնումների դիմաց վճարելու համար քարտ կամ հեռախոս է օգտագործում ամսական մոտ 400 անգամ։ Կամ ոչինչ չի օգտագործում, քանի որ մենք արդեն հեշտությամբ կարող ենք վճարել առանց պլաստիկի կամ գաջեթի օգնության՝ պարզապես դեմքով: Մենք դա անում ենք այնքան հաճախ եւ առօրեական, որ հաճախ չենք մտածում, որ յուրաքանչյուր գործարքի կուլիսներում տեղի են ունենում շատ բարդ գործընթացներ, որոնց շնորհիվ մենք կարող ենք ակնթարթորեն վճարել ցանկացած բանի համար, ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ»,- նշվում է մեկնաբանության մեջ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 28825