Ռուսաստանի Կենտրոնական բանկը ողջունում է ռուսաստանյան տեխնոլոգիական խաղացողների մուտքը ֆինանսական շուկա եւ այժմ աշխատում է բարելավել կարգավորումը նման ընկերությունների համար: Այս մասին ասել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան՝ ՏԱՍՍ-ի Fintech Show տեսանախագծի նոր թողարկման ժամանակ։ «Մենք կցանկանայինք, որպեսզի գան տեխնոլոգիական խաղացողներ, առաջին հերթին՝ ռուսաստանյան խաղացողներ: Կարծում եմ՝ այս առումով կզարգանան նաեւ ռուսաստանյան տեխնոլոգիական ընկերությունները: Մեզ համար հարց է, թե ինչպես իրենց լիցենզավորել, այսինքն՝ ինչպես մենք պետք է իրենց թողնենք շուկա, որտեղ կան ֆինանսական ծառայություններ։ Մենք այժմ մտածում ենք այն մասին, թե ինչպես փոխել շուկա մուտք գործելու իրավունքի համակարգը, ինչպես որոշել, թե ով է ֆինանսական միջնորդը, եւ ինչպես պայմաններ ստեղծել նաեւ նրանց համար՝ ֆինանսական շուկա դուրս գալու հարցում»,- ասել է նա: 24.12.2020 | 11:27 Ազգային թվային արժույթներ vs SWIFT Դրա հետ մեկտեղ, Սկորոբոգատովան ընդգծել է հենց հայրենական ընկերությունների զարգացման կարեւորությունը, քանի որ դա անհրաժեշտ է ազգային ինքնիշխանությունն ապահովելու տեսանկյունից:«Մենք հետաքրքիր շուկա ենք օտարերկրյա համակարգերի, այդ թվում՝ Big Tech ընկերությունների համար, եւ, իհարկե, նրանք նույնպես փորձել են եւ կփորձեն մուտք գործել շուկա։ Բայց եւ այնպես, մեզ համար գլխավորը ազգային ինքնիշխանությունն է, մեզ համար նաեւ կարեւոր է որպես երկիր դասվել տեխնոլոգիական առաջատարների շարքում՝ մեր մասնակիցների, ինչպես ռուսաստանյան բանկերի, այնպես էլ ռուսաստանյան տեխնոլոգիական ընկերությունների հաշվին»,- ընդգծել է Օլգա Սկորոբոգատովան:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 22345