Թվային տրանսֆորմացիան եւ բանկային ծախսերը

10.02.2020 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Auriga #White label բանկոմատ
Ծրագրային ապահովման մշակմամբ եւ ՏՏ խորհրդատվությամբ զբաղվող Auriga աութսորսինգային ընկերությունը հետազոտություն է հրապարակել այն մասին, թե ինչպես բանկերը կարող են հավասարակշռել թվային տրանսֆորմացիան եւ դրանից բխող ծախսերը: Ստորեւ ներկայացնում ենք հետազոտությունից որոշ ուշագրավ հատվածներ:

Խոշոր ներդրումներ

Թվային տրանսֆորմացիան ենթադրում է հսկայական ներդրումներ։ Ovum հետազոտական ընկերության տվյալներով՝ միայն 2018թ. աշխարհում առաջատար 1000 մանրածախ բանկերը $124 միլիարդ են ծախսել ՏՏ ոլորտի վրա: Թեեւ ավանդական բանկերը ճիշտ են վարվում՝ իրենց տեխնոլոգիաներն անընդհատ բարելավելով, այնուամենայնիվ, ինչպե՞ս նրանք կարող են դա անել առանց բյուջեն չարաշահելու:

Հասկանալի է, որ բանկային ոլորտում աճող մրցունակությունը ստիպում է ավանդական խաղացողներին գնալ փոփոխությունների։ Բայց ինչո՞ւ են նրանք այդքան շատ ծախսում: Պատճառներից մեկը, իհարկե, այն ծախսերն են, որոնք բանկերն ուղղում են արագ եւ մշտապես փոփոխվող կանոնակարգին համապատասխանելուն։

Մյուս կարեւոր պատճառն այն է, որ բանկերը գիտակցում են տեխնոլոգիաներին համընթաց քայլելու անհրաժեշտությունը՝ մրցունակ մնալու համար։

Արդարացված ծախսեր

Զարմանալի չէ, որ ավանդական բանկերը պատրաստ են մեծ գումարներ ներդնել իրենց ՏՏ համակարգերի վրա: Անցած 5-10 տարիների ընթացքում սպառողական սովորություններն ու ակնկալիքները կտրուկ զարգացում են արձանագրել՝ ստեղծելով մի շուկա, որտեղ չափազանց հաճախորդամետ եւ mobile-friendly բանկային մոդելներ մշակած Monzo եւ Starling բանկերը կարող են մեծապես զարգանալ։

Եվ հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, որն ավանդական բանկերին հնարավորություն է տալիս հավելվածների վրա հիմնված լուծումներ առաջարկել իրենց մրցակից fintech-ների պես, ֆինանսական հաստատությունները ավելի հակված են դառնում ներդրումներ կատարել՝ հույս ունենալով հաճախորդներին առաջարկել կատարելագործված ծառայություններ եւ փորձ:

Նորարարությունները շարունակում են առաջ մղել տեխնոլոգիական զարգացումը ֆինանսական ոլորտում, եւ, իհարկե, բանկերը պետք է ուսումնասիրեն նորարարական նոր լուծումները։ Բայց դրա հետ մեկտեղ նրանք պետք է ուշադրություն դարձնեն ծախսերին եւ այնպես անեն, որ յուրաքանչյուր գնում արդարացնի ՏՏ համակարգերում ներդրումներ կատարելը:

Բանկերի կողմից նորագույն ծրագրային լուծումների մեջ ներդրումներ կատարելու համընդհանուր միտումը, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում չի դանդաղի: Այս պրոցեսն անվերջ է։

Բանկային հանգույցներ

Հնարավոր է, անհրաժեշտ լինի կատարելագործել մասնաճյուղային ցանցը, բայց բանկերը միշտ պետք է ստեղծագործեն, մտածեն հաճախորդներին այլ ծառայություններ մատուցելու մասին, օրինակ`ստեղծելով «բանկային հանգույցներ»:

Այս մոդելն արդեն հաստատված է Մեծ Բրիտանիայում. Lloyds Banking Group-ը, Շոտլանդիայի Royal Bank-ը եւ Barclays-ը վերջերս բացեցին իրենց առաջին բանկային բիզնես հանգույցը Բիրմինգեմում:

«Բանկային հանգույցները» փոքր եւ միջին բիզնեսին ավելի մեծ ճկունություն են առաջարկում իրենց ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար, օրինակ՝ մեկ ընդհանուր կենտրոնից կառավարել մեկից ավելի պրովայդերի կողմից տրամադրվող խոշոր բանկային գործարքները:

White label մասնաճյուղեր եւ բանկոմատներ

Մանրածախ բանկերը կարող էին նույն կերպ տնտեսել՝ մասնաճյուղի եւ տեղանքի ծախսերը կիսելով white lable բանկային մասնաճյուղերի հետ: Սա նաեւ տարբեր բանկային պրովայդերներին հաճախորդների հետ աշխատելու փորձառություն կապահովեր, քանի որ դա նշանակում է, որ նրանք կարող են այցելել տեղական մասնաճյուղ եւ օգտվել իրենց բանկի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայություններից, ինչի համար նրանք սովորաբար պետք է այցելեին «հին» բանկի մոտակա մասնաճյուղ:

Իսկ White label բանկոմատները, որոնք հաճախ պատկանում եւ շահագործվում են ոչ բանկային հաստատությունների կողմից, կարող են նաեւ այլընտրանք առաջարկել այն բանկերին, որոնք ցանկանում են նվազեցնել իրենց ծախսերը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW