Ֆինտեխը՝ եկամտաբեր ոլորտ բարձր օղակի ղեկավարների համար
12.09.2018 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://proov.io

Այս մասին նշված է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի Moorlands Human Capital ընկերության ներկայացրած զեկույցում:
Ինչպես գրում է Finextra.com կայքը, զեկույցը մշակվել է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 500 ֆինտեխ ընկերությունների 503 ղեկավարների շրջանում իրականացված հարցման հիման վրա:
Հարցված 137 գլխավոր տնօրենների միջին բազային եկամուտը կազմում է $353 հազ., իսկ բոնուսների եւ կենսաթոշակային ապահովության վճարները նրանց միջին տարեկան համախառն եկամուտը հասցրել են $857 հազ-ի:
«Զարմանալի չէ, որ ՏՏ-ի կողմից գերիշխված ոլորտում տեխնոլոգիաների գծով տնօրենների միջին բազային եկամուտը կազմել է $215 հազ., իսկ միջին տարեկան համախառն եկամուտը՝ $521 հազ-ի»,- ասված է զեկույցում:
Միաժամանակ, ֆինանսական տնօրենների տարեկան բազային եկամուտը կազմել է $158 հազ., իսկ միջին տարեկան համախառն եկամուտը՝ $253 հազ.:
«Ոլորտում աշխատավարձերի բարձր մակարդակը վկայում է այն մասին, որ հաճախորդները մեծապես կարեւորում են ֆինտեխը: Հետաքրքիր է՝ արդյոք այս ֆենոմենը կշարունակվի՞ հետագա տարիներին, թե՞ եկամուտների մակարդակը հետզհետե կներդաշնակեցվի մյուս ոլորտների հետ»,- նշել է Moorlands Human Capital-ի ղեկավար Փոլ Բաթին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: