Ֆինտեխը հասանելի է դարձել Լոնդոնի փողոցային երաժիշտներին

29.05.2018 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Busk in London #iZettle
Լոնդոնը դարձել է աշխարհում առաջին քաղաքը, որը վճարումների ոչ կոնտակտային համակարգ է ներդրել փողոցային երաժիշտների համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն, այսուհետ Լոնդոնում անցորդները կարող են վճարել երաժիշտներին՝ օգտագործելով քարտ ընթերցող սարքերը (card-reader):

Նախագիծը գործարկվել է վերջերս PayPal-ի կողմից ձեռք բերված շվեդական iZettle ընկերության հետ համագործակցությամբ:


«Այսուհետ Լոնդոնի ավելի շատ բնակիչներ կկարողանան սատարել փողոցային տաղանդաշատ դերասաններին»,- ասել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, ավելացնելով, որ փորձարկումից հետո համակարգը կգործարկվի ամբողջ քաղաքում:

Նախագծի շրջանակում փողոցային երաժիշտները հնարավորություն են ստացել օգտագործել սմարթֆոններին միացած քարտ ընթերցող սարքեր եւ ընդունել ֆիքսված հանգանակություններ:

Փողոցային երաժիշտների Busk in London կազմակերպությունը, որը iZettle ընկերության հետ համատեղ մշակել է նախագիծը, հայտարարել է, որ մոտ ամիսներին նման հնարավորություն կստանան Լոնդոնի բոլոր շրջանների երաժիշտները:

2010-ին Ստոկհոլմում հիմնված iZettle ընկերությունը զբաղվում էր վարկային եւ դեբետային քարտեր ընթերցող սարքերի վաճառքով, որոնք հնարավոր էր նաեւ միացնել սմարթֆոններին եւ պլանշետներին: Վերջին շրջանում ընկերությունն ընդլայնել էր իր գործունեությունը՝ էլեկտրոնային կոմերցիայի հարթակի միջոցով:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15805

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW