Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը հասանելի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

21.02.2014 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Այսօրվանից «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 9-րդ թողարկումն առեւտրի թույլտվություն ունի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

NMCCB9 հապավմամբ պարտատոմսերը շրջանառվելու են բորսայի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond):

Ինչպես հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի ծառայությունը, Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 805 մլն դրամ ընդհանուր ծավալով եւ մեկ տարի մարման ժամկետով 8,050 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում այն տեղաբաշխվել էր  2014թ. փետրվարի 5-ին: Տեղաբաշխման ենթակա էին 10 000 դրամ անվանական արժեքով, 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով եւ 12 ամիս մարման ժամկետով 100 000 հատ զեղչատոկոսային պարտատոմս: Ընկերության ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել էր 924 419 680 դրամ, իսկ տեղաբաշխումից ստացված հասույթը՝ 741 058 200 դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել էր 8,6766%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8,8013%:   

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի եւս երեք թողարկումներ թույլատրված են առեւտրին եւ շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:


Դիտում՝ 2504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW