ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի առեւտրային հարթակում արդեն հասանելի են 2013-ին Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրապարտատոմսերը:Եվրապարտատոմսերի ցուցակման արարողությանն այսօր մասնակցել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ այլ պաշտոնատար անձինք:«Շուկան բաց է, $300 հազար ծավալով առաջին գործարքը` կատարված»,- հայտնել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը` նշելով, որ եվրապարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Հայաստանում դրանց շրջանառության պահանջը նկատվել էր նախքան առեւտրի մեկնարկը: Նրա փոխանցմամբ առաջին գործարքը կնքվել է բացումը կատարելուց անմիջապես հետո, «բայց համոզված ենք, որ մինչ օրվա ավարտն ավելի մեծ ծավալով գործարքներ են կնքվելու»:«Այս քայլով եվրապարտատոմսերն ավելի հասանելի դարձան տեղական շուկայում, քանի որ մինչ օրս դրանք հասանելի էին միջազգային կենտրոնական դեպոզիտարիաների համակարգերում: Շաբաթներ առաջ դրանք սկսեցին հաշվառվել ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում, ինչը կրկին հասանելիություն ապահովեց, իսկ այժմ հասանելի են նաեւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի էլեկտրոնային հարթակում: Դա հնարավորություն է տալիս ցանկացած հայաստանյան ներդրողի դիմել լիցենզավորված բրոքերային ընկերության եւ ձեռք բերել դրանք»,-ասել է Կոնստանտին Սարոյանը:Նա նշել է, որ առաջիկա ամիսներին պատրաստվում են նաեւ դրամով արտահայտված լոկալ արժեթղթերը հասանելի դարձնել արտասահմանյան ներդրողների համար. «Այդ կերպ կապ կստեղծենք պետական պարտատոմսերի եւ արտասահմանյան ներդրողների միջեւ, ինչպիսին արդեն կա եվրապարտատոմսերի եւ տեղական ներդրողների միջեւ»:«Մեզ համար շատ կարեւոր է պարտատոմսերի գրավչությունը, եթե պահանջարկը չլիներ, այս քայլին չէինք գնա: Շատ ուրախալի է, երբ մեր թողարկած գործիքը լրացուցիչ հնարավորություններ է առաջացնում, ինչը նշանակում է իրացվելիության աճ եւ ապագայում ավելի մեծ ծավալներով թողարկումների հնարավորություն»,-ասել է ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, «ամենօրյա տեղեկություն են ստանում եվրապարտատոմսերի երկրորդային շուկաների գործառնությունների վերաբերյալ, որտեղ մեր պարտատոմսերն իրացվում են 5,57%-ով` 100 դոլարի դիմաց մոտ 101 դոլար գնով»:Արշալույս Մարգարյանը նշել է նաեւ, որ արտերկրում հետաքրքրության կա ՀՀ տեղական ներդրումային գործիքների նկատմամբ, ինչի համար Կենտրոնական բանկի եւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ միասին նախարարությունը քայլեր է ձեռնարկում օտարերկրյա ներդրողների մուտքը տեղական դրամային շուկայում պարզեցնելու համար::2013-ին թողարկված $700 մլն ծավալով, 6,25 % եկամտաբերությամբ եւ 7 տարի ժամկետով եվրապարտատոմսերի մի մասը ներկայումս շրջանառվում է ամերիկյան շուկայում, մյուսը` Եվրոպական: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում թույլատրվում է առեւտուր եվրոպական համակարգերում շրջանառվող պարտատոմսերի համար: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կայացել է եվրոպարտատոմսերի ցուցակումը (ֆոտոշարք) ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի առեւտրային հարթակում արդեն հասանելի են 2013-ին Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրոպարտատոմսերը: Եվրոպարտատոմսերի ցուցակման արարողությանն այսօր մասնակցել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ այլ պաշտոնատար անձինք: «Շուկան բաց է, $300 հազար ծավալով առաջին գործարքը` կատարված»,- հայտնել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը` նշելով, որ եվրոպարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Հայաստանում դրանց շրջանառության պահանջը նկատվել էր նախքան առեւտրի մեկնարկը: Նրա փոխանցմամբ առաջին գործարքը կնքվել է բացումը կատարելուց անմիջապես հետո, «բայց համոզված ենք, որ մինչ օրվա ավարտն ավելի մեծ ծավալով գործարքներ են կնքվելու»: «Այս քայլով եվրոպարտատոմսերն ավելի հասանելի դարձան տեղական շուկայում, քանի որ մինչ օրս դրանք հասանելի էին միջազգային կենտրոնական դեպոզիտարիաների համակարգերում: Շաբաթներ առաջ դրանք սկսեցին հաշվառվել ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում, ինչը կրկին հասանելիություն ապահովեց, իսկ այժմ հասանելի են նաեւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի էլեկտրոնային հարթակում: Դա հնարավորություն է տալիս ցանկացած հայաստանյան ներդրողի դիմել լիցենզավորված բրոքերային ընկերության եւ ձեռք բերել դրանք»,-ասել է Կոնստանտին Սարոյանը: Նա նշել է, որ առաջիկա ամիսներին պատրաստվում են նաեւ դրամով արտահայտված լոկալ արժեթղթերը հասանելի դարձնել արտասահմանյան ներդրողների համար. «Այդ կերպ կապ կստեղծենք պետական պարտատոմսերի եւ արտասահմանյան ներդրողների միջեւ, ինչպիսին արդեն կա եվրոպարտատոմսերի եւ տեղական ներդրողների միջեւ»: «Մեզ համար շատ կարեւոր է պարտատոմսերի գրավչությունը, եթե պահանջարկը չլիներ, այս քայլին չէինք գնա: Շատ ուրախալի է, երբ մեր թողարկած գործիքը լրացուցիչ հնարավորություններ է առաջացնում, ինչը նշանակում է իրացվելիության աճ եւ ապագայում ավելի մեծ ծավալներով թողարկումների հնարավորություն»,-ասել է ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, «ամենօրյա տեղեկություն են ստանում եվրոպարտատոմսերի երկրորդային շուկաների գործառնությունների վերաբերյալ, որտեղ մեր պարտատոմսերն իրացվում են 5,57%-ով` 100 դոլարի դիմաց մոտ 101 դոլար գնով»: Արշալույս Մարգարյանը նշել է նաեւ, որ արտերկրում հետաքրքրության կա ՀՀ տեղական ներդրումային գործիքների նկատմամբ, ինչի համար Կենտրոնական բանկի եւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ միասին նախարարությունը քայլեր է ձեռնարկում օտարերկրյա ներդրողների մուտքը տեղական դրամային շուկայում պարզեցնելու համար:: 2013-ին թողարկված $700 մլն ծավալով, 6,25 % եկամտաբերությամբ եւ 7 տարի ժամկետով եվրոպարտատոմսերի մի մասը ներկայումս շրջանառվում է ամերիկյան շուկայում, մյուսը` Եվրոպական: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում թույլատրվում է առեւտուր եվրոպական համակարգերում շրջանառվող պարտատոմսերի համար: Tweet Դիտում՝ 3137