Կայացել է Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

13.12.2013 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Դեկտեմբերի 11-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ՓԲԸ-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ութերորդ թողարկման, 182 օր ժամկետայնությամբ, 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի տեղաբաշխումը:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի թվով 4 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 957,444,440 ՀՀ դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 479,213,920 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.5797%:

2013թ. դեկտեմբերի 11-ի դրությամբ Ընկերությունն իրականացրել է պարտատոմսերի 8 թողարկում, որից 2-ը՝ 500 մլն ՀՀ դրամ, իսկ 6-ը՝ 1 մլրդ ՀՀ դրամ անվանական արժեքով: Շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 2,3 մլրդ ՀՀ դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

2013թ. դեկտեմբերի 11-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է 4172 հատ վարկ 32,7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2646 հատ վարկը 24,9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1526 հատը՝ 7,8 միլիարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերից 2672-ը` 25,4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1450 հատը 6,7 մլրդ ՀՀ դրամ ծավալով վերանորոգման նպատակով:

30.11.2013թ դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 29,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 10,4 մլրդ ՀՀ դրամ:

Դիտում՝ 2188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW