Ազգային Հիփոթեքային Ընկերությունը տեղաբաշխել է 1 մլրդ դրամի պարտատոմսեր

25.10.2013 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը hոկտեմբերի 24-ին իրականացրել է թվով 7-րդ պարտատոմսերի տեղաբաշխումը` մեկ տարի մարման ժամկետով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, պարտատոմսերի  թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 1 տարի: Ընդհանուր պահանջարկը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, բավարարված հայտերի ծավալը՝ 912 մլն ՀՀ դրամ, միջին եկամտաբերությունը՝ 9.5491%, իսկ սահմանային եկամտաբերությունը՝ 9.7485%:

Ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանի գնահատմամբ, տեղաբաշխման արդյունքները վկայում են, որ ներդրողները հետաքրքրված են ընկերության պարտատոմսերով: «Տեղաբաշխումից ստացված միջոցները ընկերությունը նախատեսում է  ուղղել գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը», - նշել է Մհեր Եդիգարյանը:

2009թ-ից մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը ընկերության ակտիվներն աճել են շուրջ 4 անգամ՝ 7,4 մլրդ-ից մինչեւ 29,6 մլրդ դրամ: Պարտավորություններն աճել են  8 անգամ՝ 2.4 մլրդ-ից  մինչեւ 19.3 մլրդ դրամ, իսկ կապիտալն ավելացել  2 անգամ՝ 5 մլրդ-ից մինչեւ 10.3 մլրդ դրամ:

Ս.թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ, ընկերությունը վերաֆինանսավորել է ընդհանուր առմամբ 3,946 վարկ՝  31.1 մլրդ ՀՀ դրամ ծավալով։  Ընկերության կողմից իրականացվել է պարտատոմսերի 6 թողարկում՝  մոտ 5.5 մլրդ ընդհանուր անվանական ծավալով, մինչեւ 6 ամիս մարման ժամկետով:

Մհեր Եդիգարյանը տեղեկացրել է, որ 2014 թ-ին ընկերությունը նախատեսում է իրականացնել միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի թողարկում՝ մինչեւ 3 տարի մարման ժամկետով:

Դիտում՝ 2678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW