Moody’s-ը իջեցրել է Հայաստանի արտարժույթային պարտատոմսերի վարկանիշը
23.09.2013 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ http://www.bloomberg.com/

Moody’s վարկանշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի արտարժույթային պարտատոմսերի առավելագույն վարկանիշը՝ Baa3-ից այն հասցնելով Ba1-ի:
Moody’s-ը նաեւ փոփոխել է կարճաժամկետ արտարժույթային պարտատոմսերի առաստաղը՝ Prime-3 (P-3)-ից Not-Prime (NP)-ի:
Հայաստանի վարկանիշը իջեցնելու գործակալության որոշումը պայմանավորված է երկրում ցածր ինստիտուցիոնալ մակարդակով, ինչպես նաեւ ֆինանսների եւ առեւտրի սահմանափակ հասանելիությամբ:
Սեպտեմբերի 19-ին Հայաստանը տեղաբաշխել է 700 միլիոն դոլար ծավալով յոթնամյա եվրապարտատոմսեր՝ տարեկան 6 % եկամտաբերությամբ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր էր տեղաբաշխել 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր, սակայն թողարկման ծավալը հնարավոր եղավ մեծացնել ներդրողների կողմից բարձր պահանջարկի շնորհիվ:
Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, թողարկման պահանջարկը գերազանցել է 3 միլիարդ դոլարը:
Նախարարի խոսքերով, Հայաստանի հաջող «բեմելը» կնպաստի երկրի ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացմանը եւ ուղենշի ձեւավորմանը, որը հետագայում կարող է օգտագործվել երկրի մասնավոր թողարկողների կողմից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: