Եվրոպարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչեւ տարեվերջ

29.08.2013 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել մի շարք փաստաթղթերի, պայմանագրերի, նամակների, որոնց նախագծերը քննարկվել են ՀՀ միջազգային իրավախորհրդատուի եւ գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ:

Դրանք Հայաստանի կողմից ստորագրելու նպատակով համապատասխան լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչեւ ընթացիկ տարվա ավարտը:

Դիտում՝ 8958

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW