Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսեր կթողարկի

16.05.2013 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

2013թ. ընթացքում Հայաստանն առաջին անգամ արտարժութային պետական պարտատոմսեր (եվրապարտատոմսեր) կթողարկի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգը եւ եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով “Cleary Gottlieb Steen & Hamilton LLC” ընկերության հետ միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագրի կնքումը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս քայլը նոր էջ է բացում Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ:

“Պարտատոմսերի հաջող տեղաբաշխման դեպքում նախատեսում ենք այս տարվա ընթացքում մարել Ռուսաստանից ստացած $500 մլն վարկը”,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման համար հայկական կողմը դիմել է 5 հայտնի ընկերությունների եւ ընտրել լավագույն իրավաբանական խորհրդատուին:

Դիտում՝ 5111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai