Երեւան/Մեդիամաքս/. Ֆիզիկական անձինք նախորդ տարի Ռուսաստանից դեպի արտերկիր 1,29 տրլն ռուբլի են փոխանցել: Այս տվյալներն այսօր ներկայացնում է Կոմերսանտը` վկայակոչելով «Սվյազնոյ» ընկերությունների խմբի ուսումնասիրությունը` 2010-2011 թթ. Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումների ծավալների մասին: 773 մլրդ ռուբլի փոխանցվել է վարկային կազմակերպությունների միջոցով, իսկ մնացածը` դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Մասնավորապես, 445 մլրդ ռուբլի փոխանցվել է դրամական փոխանցումների հետեւյալ համակարգերի միջոցով. Anelik, Blizko, MoneyGram, Unistream, «Զոլոտայա Կորոնա», Western Union, «Պոչտա Ռոսիի»: Ֆիզիկական անձիք դեպի արտասահմանյան երկրներ փոխանցել են 818 մլրդ ռուբլի: Մնացած 470 մլրդ ռուբլին ֆիզիկական անձիք փոխանցել են ԱՊՀ երկներ: Դրանցից 126,9 մլրդ ռուբլին` դեպի Ուզբեկստան, 89,3 մլրդ ռուբլին` Տաջիկստան, 79,9 մլրդ ռուբլին` Ուկրաինա, 47 մլրդ ռուբլին` Ղրղըզստան, 42,3 մլրդ ռուբլին` Հայաստան: Ռուսաստանից դեպի ԱՊՀ դրամական փոխանցումների կառուցվածքը չի փոփոխվում 2008 թվականից, նշվում է «Սվյազնոյի» դիտարկման մեջ: Tweet Դիտում՝ 5168