«Կամուրջ» ՈւՎԿ-ն հայտարարում է 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսերի թողարկման մասին

03.02.2026 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#«Կամուրջ» ՈւՎԿ #պարտատոմս
«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային եւ ոչ փոխարկելի պարտատոմսերի թողարկման մասին։ Թողարկման տարեկան ֆիքսված եկամտաբերությունը կազմում է 12.5%, տոկոսների վճարումը՝ եռամսյակային։

«Կամուրջ» ՈւՎԿ-ից հայտնել են, որ թողարկման շրջանակում նախատեսվում է տեղաբաշխել 20,000 պարտատոմս, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը կազմում է 50,000 ՀՀ դրամ։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետն է փետրվարի 3-ից մինչեւ փետրվարի 23-ը։ Տեղաբաշխումն իրականացվելու է «Դայմենշն» ՓԲԸ-ի միջոցով, որտեղից ներդրողները կարող են ձեռք բերել պարտատոմսերը։

«Մենք հետեւողականորեն աշխատում ենք առաջարկել ժամանակակից, մրցունակ եւ հուսալի ֆինանսական գործիքներ՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի կայուն զարգացմանը եւ մեր հաճախորդների վստահության ամրապնդմանը։ Պարտատոմսերի այս թողարկումը կարեւոր փուլ է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ռազմավարության շրջանակում՝ ուղղված ֆինանսական կայունության բարձրացմանը եւ ներդրողների հնարավորությունների ընդլայնմանը», - նշել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 7-ի թիվ N 1/8 Ա որոշմամբ։

Թողարկման հիմնական պայմանները

•    Թողարկման սերիա՝ 2026-01
•    Ընդհանուր ծավալ՝ 1,000,000,000 ՀՀ դրամ
•    Մեկ պարտատոմսի անվանական արժեք՝ 50,000 ՀՀ դրամ
•    Տոկոսադրույք՝ 12.5% տարեկան, ֆիքսված
•    Տոկոսների վճարում՝ եռամսյակային
•    Տեղաբաշխման ժամկետ՝ 03.02.2026 – 23.02.2026
•    Մարման ժամկետ՝ 03.02.2029
•    Տեղաբաշխող՝ «Դայմենշն» ՓԲԸ

«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը նախատեսված են ներդրողների համար՝ որպես կանխատեսելի եկամտաբերությամբ եւ հստակ պայմաններով ֆինանսական գործիք։

Մանրամասները՝ www.kamurj.am եւ www.dimension.am

«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW