«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կտեղաբաշխի դրամային պարտատոմսերի հերթական տրանշը

18.04.2025 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ #պարտատոմս
Ապրիլի 16-ից սեպտեմբերի 16-ը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:

Բանկից հայտնել են, որ դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 300,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 16.04.2028թ.-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող:

Բանկից հիշեցնում են, որ 03.03.2025թ.-ից տեղաբաշխվում է դոլարային պարտատոմսեր հետեւյալ պայմաններով.

•    6.25% եկամտաբերությամբ, 60 ամիս ժամկետով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով,
•    5.50% եկամտաբերությամբ, 36 ամիս ժամկետով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ՝ Երեւան, Ամիրյան 23/1:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Դիտում՝ 3789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW