Արմսվիսբանկը օգոստոսի 12-ից կրկին կտեղաբաշխի դրամային պարտատոմսեր

07.08.2024 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Արմսվիսբանկ #պարտատոմսեր
Օգոստոսի 12-ից հոկտեմբերի 31-ը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ն կրկին սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորեւ նշված պայմաններով․


Բանկից հայտնել են, որ ֆիզիկական անձ, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում:

Պարտատոմսերը կտեղաբաշխվեն հրապարակային եղանակով` պարտատոմսերի ձեռքբերման համապատասխան հայտը բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 12.08.2024թ. ժամը 10:00-ից մինչեւ 31.10.2024թ. ժամը 16:00-ն:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասը կուղղվի կայուն նախագծերի ֆինանսավորմանը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում զանգահարել Արմսվիսբանկ՝ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:

«Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով բանկը մշտապես օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից, որի շրջանակում շուկա ստեղծողը Հայաստանի ֆոնդային բորսայում կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Բանկը նախատեսում է օգտվել նաեւ շուկա ստեղծողի ծառայություններից ներկայում տեղաբաշխվող պարտատոմսերի համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW