Տեղի է ունեցել 75 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
03.05.2023 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ https://hetq.am/

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ մայիսի 2-ին AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 82 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6839%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,6% է:
AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6343%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,4% է:
AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով եւ 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 10 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 32 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.7610%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,75% է:
AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 10 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 21 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6475%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,25% է:
AMGT52014249 տարբերակիչ ծածկագրով եւ 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 5 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 5 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 10 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.5951%:
«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության եւ ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: