Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2023 թ.-ի հունվար ամսվա տվյալները։Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ հունվարին պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 18.1 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը հունվարին կազմել է ավելի քան 591 մլն ՀՀ դրամ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 28 գործարք։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 416,6 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 160 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 103։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 1.3 մլրդ դրամ։ Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 57.5 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 52.5%-ով՝ հասնելով 265.5 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 157 գործարք։ Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։ Tweet Դիտում՝ 43336