Evocabank-ը ժամկետից շուտ ավարտել է իր պարտատոմսերի տեղաբաշխումը

13.05.2022 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Evocabank #պարտատոմսերի #տեղաբաշխում
Evocabank-ը ժամկետից շուտ ավարտել է իր պարտատոմսերի տեղաբաշխումը. թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար:

Բանկը տեղաբաշխել է 200,000 հատ դրամային եւ 100,000 հատ դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 11% եւ 5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս։

Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։

Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր է եղել գնել նաեւ online տարբերակով՝ բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։

«Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 29951

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW